Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա: Միջադեպի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, հաղորդում է РБК-ն:
«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու սարքերի հարվածները Ուկրաինայի քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ՝ Ռումինիայի հետ գետային սահմանի շրջանում։ Անօդաչու սարքը, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են Ռումինիայի պաշտպանության նախարարությունից։
Ռումինիան, որը հանդիսանում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, երկար սահման ունի Ուկրաինայի հետ։ Նախկինում երկրի տարածքում արդեն բազմիցս ընկել են անօդաչու սարքերի բեկորներ՝ ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ