Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ
TVԹուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, 33 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է TGRT Haber հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 30 տուժածի մասին։
Տեղական իշխանությունների տվյալներով, որոնց հղում է անում հեռուստաալիքը, զոհվածների թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի։
Ավտոբուսն ուղևորվում էր Իզմիր քաղաքից Անթալիա։ Վթարը տեղի է ունեցել Դենիզլի-Այդըն ավտոմայրուղու Սարաքյոյ բնակավայրի մոտ, որտեղ ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով բախվել է ճանապարհային արգելապատնեշին և բռնկվել։
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։