Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ Զելենսկի
ПолитикаԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանն այժմ շատ ավելի բացահայտ է սպառնում մյուս մերձավոր երկրներին, քան նախկինում։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց, թե ինչ ասվեց Հայաստանի մասին, որի ժողովուրդը միակն է, ով իրավունք ունի որոշում կայացնելու և կընտրի իր երկրի ապագան։ Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ։
Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության. Եվրոպան իրավունք չունի կորցնելու իր ժողովուրդներից որևէ մեկին, հետևում թողնելու որևէ երկիր։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Մերձբալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Մենք պետք է ուղիներ գտնենք նաև Վրաստանի ժողովրդին աջակցելու համար, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է։ Ոչ ոք չի կարող կորսվել»,-գրել է Զելենսկին։