ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր։
Սեյշելյան կղզիներ՝ Սահմանադրության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1876-ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը։
1915-ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը։
1956-վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը։
1964-վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար Ալեքսանդր Մելիք-Փաշաևը։
1987– Եվրախորհրդարանը ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։
1988-ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀԽՍՀ-ին, Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկին, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։
2008-կալանավորված ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անողներին։
2009- վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով արգելվել է ամռանը կառավարության անդամների՝ Հայաստանի տարածքից դուրս հանգիստը։
2016-«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը։
2018- Գյումրու ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
2019-Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որն իր ելույթում իրեն հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ։
2020- վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 2 միլիարդ դրամ գրավով։
2021-ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
2021 -Երևանում կայացել է «Հայաստան» դաշինքի նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքը։
2025– Աշխատանքից ազատվել է ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։
ԱՇԽԱՐՀ
1037-վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունը Աբու Ալի Հուսեյին իբն Աբդալլախ իբն Սինա)։
1429– տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է։
1583-Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլյամ Գիբսոնի կյանքը. դա կյանքի ապահովագրության առաջին դեպքն է։
1799- Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակին։
1812– ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած Անգլո-ամերիկյան պատերազմը։
1815– Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից։
1821– Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան։
1907-Լոնդոնում հանդիպել են Մարկ Տվենը և Ջորջ Բեռնարդ Շոուն։
1918-Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսզի Բրեստի պայմանագրով այն չտրվի ուրիշին։
1928-վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը։
1936– վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին։
1942– ծնվել է անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզի» հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մաքքարթնին։
1956-ԽՍՀՄ-ի բուհերում որպես պարտադիր դասավանդման առարկա մտցվել են ԽՄԿԿ պատմությունը և դիալեկտիկական մատերիալիզմը։
1974-վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը։
1979-ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2)։
2011– վախճանվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները։
2023- Ստորջրյա «Տիտան» սարքը, որի մեջ է եղել 5 անձ, որից 3–ը՝ զբոսաշրջիկ, կորել է խորտակված հանրահայտ «Տիտանիկ» զբոսանավը հետազոտելիս։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում