Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթ
ОбществоՀայաստանի հանքարդյունաբերության և Մետալուրգիայի ասոցիացիան քննարկում է կազմակերպել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հարկային և մաքսային օրենսդրության կիրառման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա ասոցիացիայի անդամներին և հրավիրված մասնագետներին առաջարկեց անկաշկանդ ներկայացնել ոլորտային խնդիրները` կապված օրակարգային հարցերի հետ և հանդես գալ առաջարկներով, որոնք կնպաստեն համատեղ աշխատանքը բարելավելուն։
Ներածական խոսքով հանդես եկավ ️«ԲԴՕ-Արմենիա» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, որը կարևորեց տնտեսվարողների կարծիքը պատկան մարմիններին տեղ հասցնելը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ Թովմաս Մելիքյանյանը ներկայացրեց գործնական խնդիրներ և դրանց կարգավորմանն ուղղված ճանապարհներ։
Հարցի մասին խոսեց նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը։
Բացառությամբ որոշ առանձնահատկությունների, խնդիրները հիմնականում ընդհանուր են հանքարդյունաբերական ընկերություններում։ ️Հնչած տեսակետներն ու առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն։