Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի քաղաքապետարանի մշակած նախագծի համաձայն, առաջարկվում է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի համար 66/1 և 68ա հասցեներում գտնվող շենքերը հանրության գերակա շահ ճանաչել։
Նշվում է, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի համար 66/1 և 68ա հասցեներում գտնվող բնակելի շենքերը հանդիսանում են 4-րդ կարգի վթարային և կանգնած են փլուզման վտանգի առաջ: Երևան համայնքի տրամադրության տակ առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի ընձեռել ապահովել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը, ինչի պարագայում անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով վթարային շենքերի շահառուներին նախատեսվում է բնակելի տան կամ բնակարանի կամ այլ բնակելի տարածքի դիմաց տրամադրել համարժեք փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով: Բնակարանի գնման վկայագրի միջոցով փոխհատուցումը տրամադրվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված չափին համապատասխան:
Ծրագիրն ամբողջությամբ կատարելուց և վթարային բնակարանները ազատելուց հետո շենքերի ապամոնտաժման աշխատանքները իրականացվելու են Երևան համայնքի միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը Վարդաշեն 6-րդ փողոցի համար 66/1 և 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի տարածքները ճանաչվում է հանրության գերակա շահ, քանի որ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի քանդման, այդ շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ: Շենքերի շահառուներին նախատեսվում է բնակելի տան կամ բնակարանի կամ այլ բնակելի տարածքի դիմաց տրամադրել համարժեք փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով: Բնակարանի գնման վկայագրի միջոցով փոխհատուցում ստացող շահառու են հանդիսանում գտնվող հանրակացարանային շենքերի բնակարանների սեփականատերերը կամ օգտագործողները կամ շենքում անձնագրային հաշվառումով հինգ տարվանից ավելի փաստացի բնակվող բնակիչները: Բոլոր այն շահառուները, որոնց փոխհատուցման չափը կազմելու է կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» թիվ 1709-Ն որոշման 1-ին կետով սահմանված 7 մլն 800 հազար դրամի չափից պակաս՝ Երևան համայնքի բյուջեի միջոցով վկայագրի գումարը ավելացվում է մինչև 7 մլն 800 հազար դրամը, բացառությամբ այն շահառուների, ովքեր ծրագրի ընդունման պահին Երևան համայնքում ունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք, որի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գերազանցում է կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1709-Ն որոշման 1-ին կետով սահմանված 7 մլն 800 հազար դրամ չափը կամ բնակարանները Վարդաշեն 6-րդ փողոցի համար 66/1 և 68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերում առքուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերվել նշված շենքերի նկատմամբ 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ եզրակացություն տրամադրելուց հետո՝ սկսած 2020 թվականի մայիսի վեցից: Բնակարանի գնման վկայագիր տրամադրվելու է Երևանի քաղաքապետարանի՝ համապատասխան համաձայնություն և դիմում ներկայացնելու պարագայում, մնացած դեպքերում շահառուները ստանալու են օրենքով սահմանված կարգով փոխհատուցում:
Նախագծի ընդունման արդյունքում պետական և համայնքային բյուջեներում նախատեսվում է ծախսերի ավելացում: Պետական բյուջեում նախատեսվող ծախսերի չափը կազմում է մինչև 1.3 մլրդ դրամ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում