Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող հատվածում՝ կամրջի վրա, Երևանի բնակիչ 22-ամյա Մարատ Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ