Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի տղայի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,-ասել են ՔԿ-ից։
Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հուլիսի 30-ին, ժամը 17։50-ի սահմաններում։
Լրատվամիջոցը նշում է, որ որոշ տեղեկություններով՝ տղան 14 տարեկան է։
Հետևեք մեզ՝ այստեղ