ՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։
Հետևեք մեզ՝ այստեղ