Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները երկրի շրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի և Տուլայի մարզերի երկնքում։ Բացի այդ, մի քանի անօդաչու ոչնչացվել է Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի և Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուս զինվորականները Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում խոցել են ուկրաինական պարեկային նավակ։ Օդեսայի նավահանգստում ռուսական բանակը ոչնչացրել է վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ և ռազմական նշանակության բեռների բեռնաթափման համար օգտագործվող սարքավորումներ։
Գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 19 շրջանների և երկու ծովերի երկնքում ոչնչացրել էին 362 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բեկորներն ընկել են արդյունաբերական գոտու տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հետևեք մեզ՝ այստեղ