Գերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg
Международные новостиԳերմանիայի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ռազմական գործողությունների գաղտնի ծրագրին (OPLAN) հասանելիությունը սահմանափակելու հարցը, եթե ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ստանձնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարման ղեկը, գրել է Bloomberg-ը։
Մոտ 1000 էջից բաղկացած այս ծրագիրը նախանշում է այն գործողությունները, որոնք պետք է իրականացնեն Գերմանիան և ՆԱՏՕ-ն պատերազմի կամ լայնածավալ ճգնաժամի դեպքում։
Հաղորդվում է, որ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նպատակ ունի թույլ չտալ, որ AfD-ի գլխավորած երկրամասային կառավարությունը հասանելիություն ստանա ռազմական գաղտնի տեղեությանը (գուցե այն փոխանցի Ռուսաստանին)՝ հաշվի առնելով կուսակցության և Մոսկվայի միջև կապերի վերաբերյալ աճող մտահոգությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ