Վերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա Սողոմոնյան
БлогԵվ այսպես, վերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ հասկացության կոպտագույն նենգափոխման երկու ՆՈՐ նախադեպերի։
Առաջինը մանդատագողությունն էր, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին շատ ձայներ տված տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչվեցին, այդտեղ նոր ընտրություններ չնշանակվեցին ու այդպիսով ԲՀԿ-ի ն պատկանող մանդատների մեծ մասը յուրացվեց գործող վարչախմբի կողմից։
Երկրորդը ռեկտորի վաղաժամ կարգումն էր Երևանի պետական համալսարանում։ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի կեսերին, սակայն, խախտելով ԵՊՀ կանոնադրությունը, Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը այդ ընտրության հայտարարությունը հրապարակեց չորս ամիս առաջ՝ օգոստոսի 14-ին, «ընտրությունը» կատարեց սեպտեմբերի 11-ին՝ միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանին կարգելով ռեկտոր։ Ու զավեշտն այն է, որ նորակարգ ռեկտորի լիազորությունների ժամկետի սկիզբ է հայտարարվել 2026թ․ դեկտեմբերի 24-ը։ Ֆանտաստիկ է չէ՞։ Ու եթե վաղը մեկ այլ բուհի ռեկտորի ընտրությունը հայտարարեն նրա լիազորությունների ժամկետի ավարտից երկու տարի առաջ, ընտրություն անեն, ու "նորընտիր" ռեկտորի լիազորությունների ժամկետի սկիզբ համարեն երկու տարի հետոն, որևէ սխալ բան արած կլինե՞ն։
Գևորգ Էմին-Տերյանի հետ այս հարցի մանրամասն քննարկման հղումը մեկնաբանության մեջ է։
Իսկ նկարը կարող եք վերնագրել ինքներդ․․․