ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի
Международные новостиՌուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի նավահանգիստներում և Սև ծովում գտնվող երկու չորաբեռնատար նավի ու լցանավի, որոնք, ըստ գերատեսչության, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստում հարված է հասցվել չորաբեռնատար նավի, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։ Օդեսայի նավահանգստում էլ հարված է հասցվել լցանավի, որը, ըստ ռուսական կողմի, վառելիքաքսուքային նյութեր էր տեղափոխել ուկրաինական բանակի համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև Սև ծովում ընթացքի մեջ գտնվող մեկ այլ չորաբեռնատար նավի ուղղությամբ հարվածի մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ նավը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին, նավերին և Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող լոգիստիկ կենտրոններին։ Ըստ ռուսական կողմի՝ հարվածներից մեկը հասցվել է Օդեսայի մերձակայքում գտնվող «Նովայա պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնին, որտեղ, ըստ գերատեսչության, պահվում և բաշխվում են Եվրոպայից ստացվող ռազմական բեռներ։
Հետևեք մեզ՝ այստեղ