Վերջին օրերին տեղի ունեցող ֆինանսական ավյրիվերումների ընթացքում որպես դրանց այդ անկայունության պատճառ կամ դրանց նպաստող հանգամանք անընդհատ խոսվում է ֆինանսական սպեկուլիացիաների մաիսն: Այդ մասին ասվել էր նույնիսկ վարչապետի ու ԿԲ նախագահի մակարդակով:
Ահա, այսօր վարչապետ Հ. Աբրահամյանը որոշ հստակություն է մտցրել սպեկուլացիաների աղբյուրների հարցում, նշելով.
«Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք, որպես կանոն դա արվում է որոշակի հարթակներում, որոշակի կանոներով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված: Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի առնչության օրինակները կարծես թե փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում»,- այս մասին, news.am-ի հետ զրույցում ասել է Հովիկ Աբրահամյանը:
Փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի փոխանակման կետերի գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանակելու հարցը, հավելել է ՀՀ վարչապետը:
Սպեկուլյանտներին ուղղված այս հայտարարության հետ միաժամանակ երբ հաշվի ենք առնում նաև վարչապետի ու ԿԲ նախագահի երեկվա հայտարարությունները, որտեղ նրանք վստահեցնում էին, թե գործընթացը հսկողությունից դուրս չէ, մյուս կողմից էլ դիտարկելով այսօր արդեն կայունացող դրամ-դոլար փոխարժեքն ու դրամի մասնակի արժևորումը, կարելի է ենթադրել, որ այս աժիոտաժը մոտենում է ավարտին:
Արթուր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը