Ուզում եմ գրել մի շատ լավ ու ոչ քաղաքական երևույթի մասին, որ նկատեցի այսօր:
Բաղրամյան փողոց անցնելիս նկատեցի «Դե Ֆակտո» ամսագրի այս գովազդային վահանակները, որոնց կողքով չկարողացա անտարբեր անցնել և լուսանկարեցի: Բանն այն է, որ վահանակների վրա պատկերված ամսագրի շապիկին այս տարի սահմանին հերոսաբար զոհված հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանի լուսանկարն էր, ով, փաստորեն, ամսանգրի կողմից ճանաչվել է որպես տարվա մարդ: Առաջին անգամ տեսա, որ ամսագրի շապիկին ոչ թե ինչ-որ օլիգարխ կամ պաշտոնյա կամ էլ շոու-բիզնեսի ներկայացուցիչ է, այլ հայ զինվոր, որն իր կյանքը նվիրեց մեզ: Չգիտեմ՝ արդեն տեսել են այս վանակները Արմեն Հովհաննիսյանի ծնողները թե ոչ, բայց կարծում եմ՝ նրանք ևս մեկ անգամ կհպարտանան իրենց զավակով: Իսկ նախաձեռնության հեղինակներին ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել:
Արթուր Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը