Կարեն Գրիգորյանն առաջատարների խմբում է
СпортՀայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է իր վստահ ելույթները ուսանողների շախմատի աշխարհի առաջնությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Գրիգորյանը այս մրցաշարի առաջին 5 փուլից հետո վաստակել է 4 միավոր և կիսում է 1-4-րդ տեղերը:
Առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում: