Այս պահին Բաղրամյան 26-ի դիմաց շքեղ ավտոմեքենաների մի ամբողջ «կալոնա» է կանգնած:
Ինչպես հայտնում է Orer.am-ի թղթակիցը, բանն այն է, որ նախագահական նստավայրի դիմաց այս պահին կանգնած են մեկ տասնյակից ավել «գոլդ» համարանիշներով թանկարժեք մեքնենաներ, որոնց շարքերում են եղել հետևյալ պետհամարանիշներով մեքենաները` 77 777, 99 999, 33 333:
Նրանց հետ մեկտեղ դրսում հավաքված են նաև թիկնապահների մի ամբողջ «բանակ»: Հավանաբար, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել երկրի օլիգարխների համար: Մեր տեղեկություններով, այս պահին նախագահականում են գտնվում նաև ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Orer.am-ն ավելի ուշ կփորձի մանրամասներ հաղորդել հանդիպումից: