Բոլորն էլ երևի տեղյակ են, որ ամբողջ աշխարհում կտրուկ կերպով ընկել և շարունակվում է նվազել նավթի և բենզինի գները: Գերտերությունների սառը պատերազմի արդյունքում ավելի շատ տուժվում են հենց այդ պետություններից տնտեսապես առավել կախվածություն ունեցող, զարգացող պետությունները: Հայաստանի Հանրապետությունը լինելով որպես ներկրող պետություն, նույնպես հանդիսանում է արտաքին տնտեսական աշխարհից կախված պետություն ( ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՌԴ-ից )
Այժմ մենք գտնվում ենք մի այնպիսի աբսուրդային իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի նավթն ու բենզինը գրեթէ կես գնով էժանացել է, իսկ Հայաստանում գները մնացել են անփոփոխ: Սա ևս մեկ անգամ վկայում է այն բանի մասին, որ այս ոլորտը մեզ մոտ առավել քան մոնոպոլացված է և նավթ-բենզին գները մեզ մոտ որոշվում է ոչ թե միջազգային շուկայական միջինացված գներով, այլ մեկ կամ մի քանի բիզնեսմենի հայեցողությամբ: Պարտադիր չէ բիզնեսից կամ մաթեմատիկական հաշվարկներից լինել մտքի գիգանտ,որպեսզի պատկերացում կազմել այս օրերին ստացված և շարունակ գոյացող միլիոններից:
Հ.Գ. Հարց պատկան մարմիններին....
Ով կարող է մեզ այս թալանի համար բացատրություններ տալ ???
Սարգիս Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը