Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


«Ծեծը վատ է, բայց բոլորս պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է». Մանվել Գրիգորյան shamshyan.com

Ամանորի նախաշեմին SHAMSHYAN.com-ը զրուցեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ՝ հընթացս ամփոփելով նաև ավարտվող տարվա արդյունքները: Նա, անդրադառնալով ընդդիմադիրների և ազատամարտիկների դեմ բռնությունների դեպքերին, նկատեց, որ բռնությունը վատ բան է: Միաժամանակ ավելացրեց, որ՝ ճիշտ է, ծեծը վատ է, բայց բոլորս էլ պիտի հասկանանք, որ քֆուր տալն ավելի վատ բան է: Ավելին. Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը իր բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին, ինչպես նաև բոլորին, ովքեր չեն անցել 50 տարեկանի շեմը, կոչ է անում 2015 թվականին զավակ պարգևլ հայ ազգին: Զորավարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև. -Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն էր 2014-ը Երկրապահի համար: Ի՞նչ ձեռքբերումներ եղան: -Երկրապահն ընդլայնել է իր գործունեության ոլորտները: Այդ առումով նորանոր նվաճումներ եղան՝ կատարված աշխատանքի տեսքով: Փաստաթղթային տեսքի բերեցինք գործակցությունը պետական գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրեր ստորագրեցինք պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Առավել սերտացրինք համագործակցությունը Մայր եկեղեցու հետ: Պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագիրը պետականորեն ընդգրկվեց Հանրապետության բոլոր դպրոցներում: Դրան զուգահեռ մենք Երկրապահում առավել խորացրինք պատանիների հետ տարվող աշխատանքը: Անցկացնում ենք սերժանտահրամանատարական դասընթացներ, որոնց նպատակը պետությանը, ընտանիքին լիարժեք ծառայող, գիտակից մարդիկ պատրաստելն է: Մեր պատանի և երիտասարդ ստորաբաժանումներով անցած տղաներն ու աղջիկները գիտակից հայրենասերներ են, նաև՝ մասնագետներ, որ տիրապետում են զենքին, արվեստներին, սպորտին, գիտության տարբեր բնագավառներում ունեն խորը իմացություն: Ավարտվող տարում նաև մեր «Երիտասարդ երկրապահ» կառույցի 5-րդ համագումարն անցկացվեց: Կարող ենք փաստել այսպես, որ եռասերունդ երկրապահական ընտանիքը կայացած է, այս ընտանիքի ամեն մի օղակը գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունը: Ամենակարևորը վստահությունն է: Երկրապահները՝ պատերազմի մասնակից, երիտասարդ, թե պատանի, գիտակցում են, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, որ հայ ազգը ինքն իր բախտը կարող է տնօրինել: Երկրապահները ըմբռնում են, որ միասնականությամբ հայությունը կարող է դիմակայել ցանկացած փորձության: Փա՛ռք Աստծո, Սերժ Սարգսյանի նման նախագահ ունենք, որ մեզանից մեկն է, որ անձամբ է հերոսաբար անցել Արցախյան պատերազմը՝ հարձակման, պաշտպանության օպերացիաներ մշակել, հաստատել: Մեր հանրապետության նախագահի շուրջը համախմբվելով՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը ի զորու է ցանկացած խնդիր լուծել: -Նշեցիք ԵԿՄ-ի հաջողությունները, իսկ Հայաստան պետությո՞ւնն ինչ հաջողություններ և անհաջողություններ ունեցավ: -Նախ, մենք մեզ պետությունից չենք տարանջատում: Երկրապահը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում: Հայոց բանակի ծնողն էլ երկրապահն է: Եվ այսօր մենք հպարտ ենք, որ ունենք ուժեղ պետություն, հզոր բանակ, որ ունակ է խափանել թշնամու ցանկացած սադրանք: Ցավոք, միլիարդավոր դոլարների զենք ձեռք բերած ու հաբռգած թուրքի դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելիս նահատակվեցին հայրենասեր քաջեր, զոհեր ունեցանք նաև խաղաղ զորավարժություններ իրականացնելիս: Փա՛ռք ու պատիվ մեր քաջերին, նրանք անմահացան՝ միանալով Արցախյան պատերազմի զոհերին: Հայկական զինուժը, սակայն, ապացուցեց, որ մարտունակ է, որ ընդունակ է իր առջև խնդիրներ դնել և լուծել, միջազգային մակարդակի ժամանակակից օպերացիաներ իրականացնել: -Պարոն գեներալ, չենք կարող չարձանագրել, որ վերջին շրջանում բռնության դեպքեր արձանագրվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և ազատամարտիկների նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին: - Ես դեմ եմ բռնությանը, դատապարտում եմ բռնությունը: Ամեն տեսակի բռնությանն եմ դեմ: Բայց մի քանի հարց կա այստեղ: Նախ, պետք է պարզել, թե ովքեր էին բռնություն կիրառողները: Եվ երկրորդ, ծեծը վատ է, բայց բոլորս հասկանանք, որ քֆուր տալն էլ վատ է, որ չի կարելի կանգնել ու մասսայական հայհոյանքներ տալ, անպատիվ խոսքեր ասել, այն էլ՝ հանրապետության նախագահի հասցեին: Երևի էդ քֆուր տվողներն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան: Իսկ ինչ վերաբերում է ձեր ձևակերպմանը՝ ազատամարտիկ, ապա մի անգամ էլ ասեմ վատ հասկացողների համար՝ ազատամարտիկն ազատամարտիկ է, երբ կանգնած է թշնամու դեմ, երբ կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ազատամարտիկներն այսօր կանգնած են սահմանին, մեր բանակի զինվորներն են ազատամարտիկ: Իսկ ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, թող ասեն՝ քաղաքական գործիչ ենք և պատերազմի մասնակիցների անունն էլ չփորձեն օգտագործել: Քաղաքականությամբ զբաղվելն էլ նորմալ է: Քաղաքական գործիչներ էլ հարկավոր են: Մենակ թե թշնամություն չանեն, թշնամություն չքարոզեն: Ա՛յ, այդ ներսում թշնամիներ ման գալը շատ տգեղ երևույթ է: Դա աններելի է յուրաքանչյուրի համար: Ներսում իրար թշնամություն անելը մեր հայրենիքի, մեր երկրի կործանումն է: Պետք է հասկանանք, որ իրար թշնամություն անելով, ազգի ներսում պառակտում քարոզելով՝ մեր ազգի թշնամիների ջրաղացին ենք ջուր լցնում: Դա մեր թշնամիների ուզածն է, դա ճակատագրական սխալ է մեզ համար: Իսկ ազատամարտիկների մասին հոգ տանող կառույցը հենց Երկրապահ կամավորականների միությունն է: Մենք հետևողականորեն տեր ենք կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական, իրավական, բարոյական իրավունքներին: Օր ու գիշեր մտածում ենք այս խավին պիտանի լինելու մասին: Ու պատահական չէ, որ եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամ են Արցախյան պատերազմի գրեթե բոլոր մասնակիցները՝ չնչին բացառություններով: Կան երևի մի հարյուր հոգի պատերազմի մասնակիցներից, որ ինչ-ինչ պատճառներով Երկրապահին այսօր չեն անդամակցում: Բայց պատերազմի մասնակիցներն էլի մեր հարազատներն են, Երկրապահը ցանկացած պահի պատրաստ է նրանց սատարել, աջակցել: Պատահական չէ, որ զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամները ԵԿՄ անդամ են և ակտիվորեն ներգրավված են մեր բոլոր ծրագրերում: Ընդհանրապես, Երկրապահը հայ մարդու կառույց է և շարունակ մտածում է հայ մարդուն օգտակար լինելու մասին: Դա շատ լավ է հասկանում մեր ժողովուրդը: Հենց այդ պատճառով էլ ինչպես ԵԿՄ վարչությունը, այնպես էլ մարզային խորհուրդները, բոլոր 72 տարածքային բաժանմունքներն ամեն օր բազում դիմումներ, խնդրանքներ են ստանում ամենատարբեր խավերի ներկայացուցիչներից՝ հայ մարդկանցից: Եվ ձգտում ենք օգտակար լինել մեր հնարավորության սահմաններում ծառայել ազգին, հայրենիքին: -Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ինչպե՞ս եք պատրաստվում: -Հայ ազգի պատիվն ու պատասխանատվությունն է համազգային միասնականությունն ի ցույց աշխարհի դրսևորելը: Արդարությունը երբևէ հաղթանակելու է: Հետևողականորեն հասնելու ենք այն օրվան, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչեն և դատապարտեն բոլոր պետությունները, որ Թուրքիան էլ ներողամտություն հայցի: Եվ իմ հորդորն է բոլոր հայ ընտանիքներին, այն ամուսիններին, ովքեր դեռ չեն անցել 50 տարեկանի շեմը, ուղղակի պարտավոր են զավակ ունենալ Ցեղասպանության 100-ամյակի տարում: Սա պետք է հզոր մի համազգային ակցիա լինի: Պետք է հասկացնենք, որ հայը միշտ կա, միշտ ապրելու է, շատանալու և հզորանալու է: Ես իմ բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին, սանիկներին արդեն խնդրել եմ, որ պարտադիր 2015 թվականին զավակ պարգևեն հայ ազգին: Եկեք մի անգամ էլ ասենք՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իրար շնորհավորելով՝ միմյանց վստահեցնենք, որ 2015-ը հայոց հաղթանակների, հաջողությունների տարի է լինելու: Եվ այդպես էլ կլինի, եթե ազգովի համախումբ լինենք, եթե բոլորս ի սրտե լծվենք համազգային իղձերի իրականացմանը: Մանրամասն`shamshyan.com-ում:
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозом