Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մի քանի գրող տուրք տվեց անհասկանալի գործերի, մեծամտացավ. գրականագետ

Культура

Orer.am կայքի զրուցակիցն է բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անի Փաշայանը: Նրա հետ զրուցել ենք ժամանակակից գրականության և այսօրվա կյանքի կապի, գիրք կարդալու շարժառիթների, գիրքը գովազդելու և այլ հարցերի շուրջ:

-Որո՞նք էին հայ գրականության համար 2014-ի կորուստներն ու ձեռքբերումները:

-Այս տարի մենք, ցավոք, դարձյալ կորցրինք գրողների մի ամբողջ բույլ՝ արձակագիր Լևոն Խեչոյանին, բանաստեղծներ Ղևոնդին, Ռոմիկ Սարդարյանին, վերջերս՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանին: Իսկ նրանց տեղը բաց է... Կորուստ է նաև այն փաստը, որ մի քանիսը կորցրին գրողական նախկին փայլը՝ տուրք տալով անհասկանալի և խառնիխուռն գործերի, մեծամտացան: Կան որոշակի ձեռքբերումներ: Լույս է երևում ընթերցողի՝ ժամանակակից գրողի ստեղծագործությանը մոտենալու գործընթացում: Երևի էլ չենք լսի «ովքե՞ր են մեր գրողները» հոգետանջ արտահայտությունը: Ձեռքբերում եմ համարում իմ կողմից «Գրականություն» ֆեյսբուքյան էջի ստեղծումը այս տարվա փետրվարին: Այն ինձ համար հնարավորություն է ստեղծում արտահայտվել, խոսել ժամանակակից գրականության մասին, ներկայացնել գրողներին և նրանց ստեղծագործությունները:

-Անցնող տարին հայաստանյան իրականության մեջ հարուստ էր տարբեր իրադարձություններով: Դրանց թվին են պատկանում քաղաքական հրաժարականները, ընդունված օրենքները, որոնց հանդեպ հասարակության վերաբերմունքը հակասական էր, հանրահավաքները, թանկացումները և այլն: Արդյո՞ք ժամանակակից գրականությունը բավարար ուշադրություն դարձնում է այսօրվա քաղաքացու խնդիրներին:

-Հիմնականում՝ այո, այսօր լավ գրականություն է ստեղծվում: Բայց ես սպասում եմ նոր բանաստեղծի ծննդյան փաստին: Եվ սպասում եմ հրաշքի պես: Այն բանաստեղծին, ում տողերը պետք չէ վերծանել, հանել ռեբուսներից, խրթին ճամարտակություններից, ավելորդ զարդանախշերից: Այն այնքան ցայտուն պիտի լինի, մարդու այսօրը մանրակերտ դարձնի ամուր տողերում, որ ասենք՝ եկել է...

-Ո՞րն է գիրք կարդալու շարժառիթը, եթե այսօր քաղաքականության մեջ, գործարար աշխարհում կարելի է հաճախ հանդիպել ինտելեկտով աչքի չընկնող, բայց հաջողակ մարդկանց: -

Գիրք կարդալը ապրելաձև պիտի լինի: Ամենասովորական, առօրյա վարք: Երկիրը պիտի տեսնի այն մասնագետներին, ովքեր իսկապես լավ են անում այդ գործը՝ գրականագետներին, գրաքննադատներին: Միայն այդքանը: Այս դեպքում ընթերցողի համար հեշտ կլինի՝ ինչ կարդալ: Կյանքը այլ գուներանգ ձեռք կբերի: Առանց լավ տողերի դժվար կլինի: Շատերը դա չեն ընդունում, բայց այդպես է:

-Ձեր ամենասիրելի ժամանակակից և դասական գրողները: -Այս հարցը անընդհատ է տրվում: Ես սա համարում եմ հետաքրքիր հարց: Իմ ընտրությունը կանգ է առնում ժամանակակից և դասական լավագույն ստեղծագործությունների վրա: Իսկ հայացքս Ֆեոդոր Դոստոևսկու գրական ժառանգությանն է: Մեր գրողներից իմ ուշադրության կիզակետում Աղասի Այվազյանն է:

-Ունեք նաև երաժշտական կրթություն: Այն ի՞նչ դեր է խաղում Ձեր կյանքում:

-Այո, երաժշտական կրթությունը, դաշնակահարի իմ մասնագիտությունը քիչ դեր չի խաղացել իմ կյանքում: Աշխատել եմ երաժշտական դպրոցում, եղել եմ կոնցերտմեյստեր, անհատ կատարող: Նաև ստեղծագործել եմ: Երաժշտությունն ինձ օգնել է ավելի լավ զգալ գրական ստեղծագործությունը, և քանի որ զբաղվում եմ հիմնականում պոետիկայի խնդիրներով, իմ գիտական աշխատանքներում կան ոչ քիչ համեմատություններ՝ հատկապես գրական ստեղծագործության ավելի խոր շերտերը ցույց տալու համար: Խորքային այդ կապի մասին պիտի շարունակեմ ուսումնասիրություններս:

-Եղել եք նաև բժշկապետ Էմիլ Գաբրիելյանի կենսագիրը: Կպատմե՞ք այդ շրջանի մասին:

 

-Բախտ եմ ունեցել լինել Էմիլ Գաբրիելյանի կենսագիրը: Դա շատ հետաքրքիր և բովանդակալից շրջան էր իմ կյանքում, երբ ծանոթանում էի մեծ բժշկապետի կյանքին: Զարմանահրաշ, հետաքրքիր կյանք, որի մասին պիտի գրվեր ապագա սերունդների համար: Էմիլ Գաբրիելյանը ոչ միայն աշխարհահռչակ բժիշկ-գիտնական էր, այլև գրող, արվեստաբան, առողջապահության հմուտ կազմակերպիչ, ով շատ մեծ գործ է արել իր երկրի ապագայի համար: Երկու տարի պահանջվեց ինձնից, որպեսզի ավարտին հասցնեմ նրա կյանքի և գիտական գործունեության մասին պատմությունը: Իսկ մենագրությունը կոչվում է «Գիտության և ոգու ասպետը»: 410 էջանոց այս գիրքը ունի նաև հարցազրույց, որը նրանից վերցրել եմ երկու տարվա ընթացքում: Եվ ինքը շատ էր սիրում այդ հարցազրույցը:

-Վերջերս մի հարցազրույցի ժամանակ մշակույթի մենեջերներից մեկին հարցրեցի՝ օպերան և դասական արվեստը գովազդի կարիք ունե՞ն , քանի որ 21-րդ դարը PR-ի դար է: Հիմա նույն հարցը Ձեզ՝ որպես գրականության ներկայացուցչի:

-Գրքի գովազդի և գրողի PR-ի մասին առաջինը ես եմ ասել շատ տարիներ առաջ Ազգային գրադարանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, որի մասին գրվել է: Իհարկե, առաջին պահին այն լավ չընկալվեց, հատկապես՝ լրագրողների կողմից: Ժամանակակից գրականության համար այն շատ կարևոր է: Խոսել գրական ստեղծագործության մասին, նշանակում է հետաքրքրություն արթնացնել գրականության, գրողի, գրքի հանդեպ: Դա մշտական և նպատակասլաց աշխատանք պիտի լինի, որն, անշուշտ, կտա իր պտուղները:

-Գրողների միությունում հայ ժամանակակից արձակի մասին Ձեր ելույթներից մեկը ուղեկցվեց սկանդալով: Կմանրամասնե՞ք՝ որն էր պատճառը:

-Պատճառն անուններ տալն էր: Իսկ ես տվեցի անուններ: Գրողներ, ովքեր այսօր, իմ կարծիքով, ստեղծում են կարևոր գրականություն: Տվեցի նաև անուններ, որոնք դուրս են մնացել գրական ընթացքից: Դա որոշ մարդկանց դուր չեկավ. ահա ողջ պատմությունը:

-Ինչպե՞ս եք լեզու գտնում ուսանողների հետ և ինչպիսի՞ն եք տեսնում նոր սերնդին:

-Ուղղակի սիրում եմ իմ գործը, անչափ շատ եմ սիրում: Ամեն դասին նայում եմ ստեղծագործական աչքերով: Իսկ ուսանողները երախտապարտ են գտնվում այդ դեպքում: Նրանք հիշում են ամեն մանրամասնություն, նրանք ուղղակի կլանում են լավ դասը: Նոր սերունդը հետաքրքրում է ինձ իր հեռատեսությամբ, անընդհատական հետաքրքրություններով, ուշադրությամբ և հարցասիրությամբ: Այս դեպքում ես լավատես եմ:

-Նոր տարվա Ձեր մաղթանքը:

-Նախևառաջ՝ լավատեսություն, ստեղծագործելու և նպատակասլաց աշխատելու ցանկություն, լավ ընթերցող, նոր հետաքրքրություններ: Մշտատև երջանկություն բոլորիս:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»