Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


2015-ին ուզում եմ վերջապես ամուսնանալ. Անդրե

Lifestyle
Երգիչ Անդրեն վաղն արդեն կմեկնի Իրան, որտեղ  աշխատանքային միջավայրում կդիմավորի Ամանորը: Իրանում նա մի քանի համերգ է ունենալու՝ Ամանորի գիշերը, Սուրբ Ծննդյան օրը և, ամենայն հավանականությամբ, հունվարի 8-ին: ESem.am-ը հետաքրքիր բացահայտումներով նախատոնական զրույց է ունեցել երգչի հետ: «Այս ճգնաժամային պայմաններում 8 օրվա ընթացքում անսպասելիորեն սպառվեցին բոլոր տոմսերը, և կազմակերպիչները որոշեցին մի քանի համերգ անել: Այնտեղ կլինեմ 13-14 օր ու աշխատանքին զուգահեռ նաև մի փոքր կհանգստանամ, ինձ տուրիստ կզգամ:) Առաջին անգամ չեմ Պարսկաստանում ու այնտեղ շատ ընկերներ ունեմ: Նրանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենամ»,- ասաց Անդրեն՝ հավելելով, որ 6 տարի չի հանդիպել իրանաբնակ հայ հանդիսատեսի հետ ու արդեն կարոտ կա: Երգիչը ոգևորությամբ նշեց, որ քույրը՝ Անուշը, մայրանալուց հետո վերադարձել է աշխատանքի ու կրկին շրջագայելու է իր հետ: «Շատ ուրախ եմ, որ Անուշը գալու է ինձ հետ: Շատ էի զգում նրա կարիքը, ինձ համար մենակ շատ դժվար էր: Որոշեցի Անուշին անակնկալ անել՝ փոքրիկ զարմուհիս՝ Վիկտորյան, ևս գալու է մեզ հետ: Կարծում եմ՝ այդպես Անուշի համար էլ ավելի ճիշտ կլինի»,- հայտնեց նա: Անդրեն մի փոքր տխրությամբ նշեց, որ ծնողներն այստեղ են լինելու, տատիկը՝ Մոսկվայում, իրենք՝ Իրանում և ամբողջ ընտանիքով չեն դիմավորելու Նոր տարին, սակայն խոստովանեց, որ այդ օրն աշխատանքից հրաժարվելը բիզնես մարդու մտածելակերպ չէ: Ամեն դեպքում եղել են տարիներ, երբ երգչի խոսքով` չի ընդունել շահավետ առաջարկները: «Սա հոգու կանչ է, որ պահին չես ուզում, պիտի չերգես: Լավ է, երբ ես Նոր տարին դիմավորում եմ ընտանիքիս հետ, բայց նաև՝ հանդիսատեսն էլ է դարձել իմ ընտանիքը: Նրանք ինձ շատ մեծ ուժ են տալիս. եթե չլիներ իմ հանդիսատեսը, ես չէի լինի,- շեշտեց երգիչն ու հավելեց,- Ժամանակին երազում էի երգիչ դառնալ, պարզվեց, որ ես կարող եմ դրանով նաև գումար աշխատել: Սա ինձ համար բիզնես չէ, բայց նաև՝ հոբբի չէ, երկուսը մեկում են: Իր դժվարություններով հանդերձ՝ սա ինձ կյանք է տալիս: Ես 16 տարեկանում ընտրության առաջ էի՝ ընտանի՞քս, թե՞ աշխատանքս, ընտրեցի աշխատանքս ու փախա տանից, որովհետև առանց դրա կյանք չունեմ»: Վերադառնալով Նոր տարվա թեմային՝ Անդրեն ասաց, որ հավատում է Ամանորի հեքիաթին ու կախարդական գիշերը միշտ երազանք է պահում, քանի որ այն անպայման իրականանում է: «2014-ին երազել եմ, որ հաղթական տարի լինի, այդպես էլ եղավ: Միշտ սիրել եմ Ամանորը: Մանկուց երազանքով սպասել եմ բարձի տակ դրվող նվերներին: Նկատել եմ, որ ծնողներս են դա անում, բայց միշտ սպասել եմ հեքիաթային գիշերվան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեքիաթներ սիրում է մինչ օրս և  ստեղծում է իր հեքիաթը: Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկին՝ երգիչն ասաց. «Փոքր ժամանակ բոլորս էլ սիրել ու հավատացել ենք Ձմեռ պապիկին, հիմա Աստծուն եմ հավատում»: Անդրեն սիրում է Ամանորին տիրող բարի մթնոլորտը, միմյանց ներելու պատրաստակամությունը: «Շատ դեպքերում դժգոհում ենք՝ դե ինչ է իրար տուն ենք գնում… Ես սիրում եմ այս տոնը, որ բոլորը շրջում են, հանդիպում են: Դա հրաշալի մի երևույթ է` բնորոշ մեր հայ ազգին: Շատ երկրներում կերազեին այդպիսին լինել: Դա մեր առավելություն է, ոչ թե թերությունը»,- նկատեց երգիչը: Նախատոնական օրերին Անդրեն այս տարի Հայաստանում էր և այստեղ էլ զգում է նախատոնական տրամադրությունը: «Արտերկրում լույսերն են տրամադրություն տալիս, մեզ մոտ՝ մարդիկ:  Այդ տրամադրությունն իսկական ու անկեղծ է:) Արդեն մեր քաղաքում էլ կան գեղեցիկ լույսեր և դիզայն: Մեր փոքրիկ Վիկտորիայի աչքերով կարող եմ ասել, որ ամեն ինչ հեքիաթային ու գեղեցիկ է»,- ասաց երգիչը: Նրա խոսքով՝ երեխայի հետ դու էլ ես փոքրանում: «Դու պիտի հավատաս հրաշքին, որ նա էլ հավատա: Մի քանի տարի  անակնկալ եմ արել ընտանիքիս. Ձմեռ պապիկը գալիս էր մեր տուն և մինչև ծնողներս չէին արտասանում, նվեր չէին ստանում:) Արդյունքում՝ անգամ ծնողներիս աչքերում տեսա այդ ուրախությունը»,- ծիծաղելով նկատեց Անդրեն: Երգիչը խոստովանեց, որ արդեն մտապահել է 2015-ի երազանքն ու բացահայտեց այն ESem.am-ի ընթերցողների համար:) «Ուզում եմ վերջապես ամուսնանալ, ընտանիք ստեղծել: Ես էլ զգամ երեխայի ջերմությունն իմ ընտանիքում: Արդեն զգում ենք Վիկտորյայի ջերմությունը, բայց իմ սեփական երեխան եմ ուզում»,- ասաց նա: Անդրեն, ով տարիներ առաջ երգեց երջանկության գաղտնիքի բացահայտման մասին, այսօր սպասում է բուն երջանկության բացահայտմանը ու հանդիպմանը Նրա հետ:) Ըստ Հորոսկոպի՝ հաջորդ տարի երգչի նշանի՝ Այծի տարին է: «Ես չեմ հավատում նման բաների ու միշտ ասում եմ՝ մարդու տարի է: Ես մարդ եմ, այծ չեմ:) Վստահ եմ՝ այս տարի էլ հաջողություններով լի տարի է լինելու: Ես այդպես եմ տրամադրվել»,- ասաց նա ու հավելեց, որ 2015-ին մեծ ծրագիր է անելու, որի փակագծերն ավելի ուշ կբացվի, նաև՝ արդեն մի շարք պայմանավորվածություններ ունի համերգային շրջագայությունների համար:
ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան
 
IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА