«Պարմայի» հարձակվող Անտոնիո Կասանոն կարող է այս ամռանը հեռանալ իտալական ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 32-ամյա ֆուտբոլիստը, ով հայտնի է իր բարդ բնավորությամբ, վիճել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնիի եւ գործադիր տնօրեն Պյետրո Լեոնարդիի հետ։
Ավելի վաղ, իտալացի ֆուտբոլիստը տարբեր վիճաբանությունների պատճառով հեռացել էր «Ռոմայից», «Ռեալից», «Սամպդորիայից» եւ «Միլանից»։
Այնուամենայնիվ, Կասանոյի թիմակից Ջոնաթան Բյաբյանին թվիթերյան իր էջում հերքել է նման տեղեկությունների իսկությունը, գրելով, որ Անտոնիոն ոչ մեկի հետ չի վիճել։