Ռուսական ծառայության ադրբեջանցի աշխատակիցը հրապարակային աջակցություն է ցուցաբերել փարիզյան ահաբեկչությանը
Փաստորեն, РИА Новости-ի թղթակիցը բացահայտ պաշտպանում է իր հավատակիցների ՛՛գիտակցված բարոյական հարձակումը՛՛ և ձեռքի հետ էլ տարփողում՝ մահմեդականների դեմ ցանկացած խոսք և առռը հա... Ընդ որում, սա ոչ միայն ահաբեկչական մեկ գործողության պաշտպանություն է, այլև միջազգային ահաբեկչական խմբավորման քարոզ, որովհետև հայտնի է, որ նմանատիպ գործողություններ իրականացնում են բացառապես իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումները...
Ի դեպ, այս երիտասարդին ճանաչելու առիթ եմ ունեցել Մոսկվայում՝ միջոցառումներից մեկի շրջանակներում: Ակնհայտ քարացած մտածելակերպով և ադրբեջանական բթացման մեխանիզմով անցած երիտասարդ էր, ում միաժամանակ գրկաբաց էին ընդունում մոսկավյան լրատվական դաշտում: Հետաքրքիր է, ՌԻԱ-յի ղեկավարությունը հանդուրժելու՞ է երիտասարդ ծայրահեղականի հետագա պաշտոնավարումը...
Եթե այո, ապա ստացվում է, որ մոսկովյան ազդեցիկ լրատվական ծառայությունը Բաքվում իսլամիստ ծայրահեղականներ է բուծում և խրախուսում է խոսքի ազատության դեմ արված ահաբեկչության բացահայտ քարոզը: Հավանաբար Մոսկվայում մոռացել են, որ այն, ինչ այսօր իր ձեռքում է, վաղը կարող է հայտնվել բոլորովին այլ տեղ...
Այսօր ես իմ մոսկովյան ընկերների միջոցով այս հրապարակումը կփոխանցեմ РИА Новости-ի ղեկավարությանը...
Վարուժան Բաբաջանյան