Մոդել Զառա Մինասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվական կայքերն ամբողջությամբ խեղաթյուրել են իմ մեկնաբանությունները: Տեղեկությունները, թե իբր ես աշխատում եմ կառավարության աշխատակազմում, մասնավորապես, գնումների բաժնում, չի համապատասխանում իրականությանը:
Ցավում եմ, որ մի քանի ցածրորակ լրատվամիջոցներ խեղաթյուրելով խոսքս՝ փորձել են ցեխ շպրտել իմ հեղինակության վրա, ինչն անթույլատրելի եմ համարում: Հասկանալի է, որ միաժամանակ փորձ է կատարվել անիմաստ դատարկաբանությունների միջոցով բարձրացնել սեփական կայքերի հեղինակությունը, ինչն իսկապես դատապարտելի է, զուրկ բարոյական հիմքերից: Հատուկ անհասկացողների համար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ ես կառավարության աշխատակազմում չեմ աշխատում»:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ մոդել Զառա Մինասյանը կառավարությունում աշխատանքից անցնելուց կարճ ժամանակ անց արձակուր է վերցրել ու մեկնել արտերկիր՝ մասնակցելու գեղեցկության մրցույթի, ինչպես նաև կասկածի տակ էին դրվում վերջինիս մասնագիտական ունակությունները: