Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին 750.000 դոլար են խոստացել, եթե վերջինս առանց սխալների կարդա «Հարի Փոթերը»
Спорт
Սկանդալ է հասունանում ռեփեր 50 Cent-ի և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջև։ Երաժիշտն Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որում հայտարարել է, որ 750.000 դոլար կվճարի մարզիկին, եթե վերջինս կարողանա «Հարի Փոթեր» գրքից բարձրաձայն մեկ էջ կարդալ՝ առանց որևէ սխալի, գրում է Вести-ն։
«Ֆլոյդ, հետաքրքիր է, կընդունե՞ս արդյոք իմ «մարտահրավերը»։ Ես կտամ քեզ 750.000 դոլար, որը դու կկարողանաս նվիրաբերել ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե կարողանաս «Հարի Փոթեր» գրքից մեկ էջ կարդալ և չսխալվել»,- հայտարարել է ռեփերը։
Երաժշտին բարկացրել է, որ բռնցքամարտիկն իր հասցեին վիրավորական է արտահայտվել։
Հավանաբար, եթե նույնիսկ Մեյվեզերն ընդունի ռեփերի «մարտահրավերը», նրա համար դա անելն այնքան էլ հեշտ չի լինի։ Դատելով համացանցում տեղադրված ձայնագրություններից՝ մարզիկն, իսկապես, մեծ դժվարությամբ է կարդում։