Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պատրաստվել երկարատև պատերազմի

Аналитика
2015 թվականի սկիզբն ազդարարեց հերթական բոթը. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Երեք օր անց տեղեկություն ստացվեց ևս երկու զոհերի մասին։ Անցած տարվա երկրորդ կեսի իրադարձությունների լույսի ներքո ադրբեջանցիների այս հերթական սադրանքները հայ հասարակության կողմից ընկալվեցին որպես կանխատեսելի իրողություն։ Եվ դա հասկանալի է… Հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակը հանգամանալից ուսումնասիրության և վերլուծության կարիք ունի։ Չնայած նրան, որ անցած տարին ծանրաբեռնված էր Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներով, Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերով և այլն, փաստ է, որ խնդրի խաղաղ լուծման հնարավորությունների որոնման տեսանկյունից այն կորսված է հակամարտող կողմերի և միջազգային հանրության համար։ Ավելին` 2014-ը դարձավ մի նոր իրողության սկիզբ, որի բնութագրումը դեռևս հստակեցված չէ ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ քաղաքագիտական և ո՛չ էլ լրագրողական համայնքների կողմից։ Բոլորը հասկանում են, որ տարածաշրջանում կարևոր հանգամանքներ են ի հայտ եկել, փոխվել են գործընթացների որակական հատկանիշները, արտաքին ազդեցության նոր լծակներ են ավելացել և/կամ պակասել, փոխվել են հարավկովկասյան երկրների քաղաքականության իրականացման մեթոդներն ու գործիքները և այլն։ Հասկանալի է նաև, որ այս գործընթացները դեռևս զարգացման փուլում են, և շատ դժվար է ասել, թե երբ ավարտուն տեսքի կգան։ Բայց ամենակարևոր հարցը, որը վերաբերվում է հիշատակված փոփոխությունների տրամաբանական հիմքերին, կարծես, շարունակում է անորոշ մնալ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ստեղծված նոր քաղաքական իրավիճակը հետազոտելու և լիովին հասկանալու բավական նյութ կա։ Անհրաժեշտ է միայն համադրել և վերլուծել վերջին տարիների անցուդարձն ու գոյություն ունեցող փաստերը, ինչն էլ կփորձենք անել այս հոդվածի շրջանակում։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստրոագրման շեմին կանգնած Հայաստանի արտաքին քաղաքականության այս կտրուկ շրջադարձը պայմանավորված էր մի շարք հանգամանքերով։ Պաշտոնական տեսակետի համաձայն Հայաստանը չէր կարող լինել անվտանգության մեկ համակարգում, տնտեսական` մեկ այլ։ Բացի այդ նշվում էր, որ ԵՄ-ն իսկզբանե տնտեսական այլ միավորումներին` Հայաստանի անդամակցության արգելքի մասին պայման չէր դրել։ Մինչդեռ 2013 թվականի առաջին կեսերին նման պահանջներ էին սկսել հնչել։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Բրյուսելն ու Մոսկվան Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրներում ազդեցություն պահպանաելու համար լուրջ պայքարի են նախապատրաստվում։ Թերևս աշխարհաքաղաքական այդ նոր զարգացումների կանխատեսումն էր, որ դարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության առիթը, համաձայն որի տարածաշրջանում 3-4 տարի անց էական փոփոխություններ են լինելու։ Երկրի ղեկավարի նույն այդ հաշվարկը հուշեց, որանհրաժեշտ է Հայաստանը օր առաջ դուրս բերել Ռուսաստան-Արևմուտք հասունացող հակամարտության կիզակետից։ Ինչն էլ արվեց մեծ հաջողությամբ և բավարար չափի վարպետությամբ։ Սակայն աշխարհաքաղաքական երկրաշարժը, որը կանխատեսվում էր 3-4 տարի անց, տեղի ունեցավ շատ ավելի շուտ։ Ուկրաինան չեզոքացրեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև ձևավորված փոխըմբռնման մթնոլորտը հետխորհրդային տարածաշրջանում... Ժամանակին առիթ ունեցել եմ գրելու այն մասին, որ Ուկրաինայում սկիզբ առած ճգնաժամի հիմքերը հասնում են Ռուսաստանի՝ հետխորհրդային տարածաշրջանում դիրքերի ուժեղացման, Եվրասիական միություն ստեղծելու քաղաքականությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ այդ ամենի հետ չհամաձայնվելու վճռականությանը: Իհարկե, Վաշինգտոնում և Բրյուսելում վաղուց էին մշակվել Ռուսաստանը համապատասխան սահմաններում պահելու ծրագրեր: Սակայն 2008 թվականի վրաց-օսական պատերազմից հետո ձախողվեց դրանցից առաջինը՝ ՎՈՒԱՄ-ը, իսկ 2013 թվականի երկրորդ կեսում՝ նաև երկրորդը՝ Արևելյան գործընկերությունը: Ընդ որում, պետք է նշել, որ ՎՈՒԱՄ-ը ամերիկյան, իսկ Արևելյան գործընկերությունը՝ եվրոպական ծրագրեր էին: Դրանք միմյանց փոխլրացնող չէին, այլ ճիշտ հակառակը՝ մրցակցող: Եվ հենց այստեղ է պետք փնտրել թե՛ առաջինի և թե՛ երկրորդի տապալման պատճառները: Սակայն ԱՄՆ-ում և Եվրոպայում նախընտրել են կենտրոնանալ ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական սխալների ուղղման վրա: Արևմուտքում հասկացել են, որ Ռուսաստանը զսպելու՝ նրա ակտիվությունը սահմանափակելու համար «փափուկ ծրագրերը» (ինչպիսիք էին ՎՈՒԱՄ-ն ու Արևելյան գործընկերությունը) արդյունավետ չեն: Անհրաժեշտ է ավելի կոպիտ մոտեցում, որի իրականացումն էլ դարձավ աշխարհաքաղաքական կարևոր փոփխությունների պատճառ։ Բնական է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկիզբ առած հակամարտությունը չէր կարող բացասաբար ազդել միայն Ուկրաինայի վրա։ Կողմերի մրցակցության հետևանքները նկատելի են այլ տարածաշրջաններում ևս, այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը հետաքրքված են մեր տարածաշրջանի կայունությամբ և կանխատեսելիությամբ։ Մինչ ուկրաինական ճգնաժամը աշխարհաքաղաքական ուժի այս երկու կենտրոնները բավական հաջող համագործակցում էին Հարավային Կովկասում։ Եվ այդ համագործակցության հիմնական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր։ Դա էր այն ֆորմատը, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի, համաձայնեցնում էին իրենց քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Ուկրաինական ճգնաժամը վերջ տվեց այդ համագործակցությանը, ինչն էլ իր հերթին բերեց հայ-ադրբեջանական հակամարտության նոր ակտիվացմանը։ Բանը նրանում է, որ մինչ օրս պատերազմի ակտիվ փուլի վերսկսմանը երկու գործոն էին խոչնդոտում` հայկական զինված ուժերի պատրաստակամությունն ամեն պահ զսպել թշնամու ակտիվությունը և արտաքին ճնշումը։ Այժմ երկրորդ գործոնը չի աշխատում, ինչն էլ հնարավորություն է տալիս պաշտոնական Բաքվին ավելի հանդուգն լինել հայկական պետությունների և սեփական բնակչության դեմ գործողություններում։ Իհարկե, Ալիևի վարչակազմը` հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը սրելու համար իր շահն ու հետաքրքրվածությունը ունի։ Ընդ որում, նման գործելաոճ Ադրբեջանի իշխանություններին թելադրվում է մի շարք հանգամանաքների բերումով։ Չի կարելի ասել, որ պատճառը միայն, օրինակ, համաշխարհային շուկաներում նավթի գների անկումն է կամ ներքին խնդիրներից Ադրբեջանի քաղաքացիների ուշադրության շեղումը։ Սրանք, անշուշտ, կարևոր խնդիրներ են Ալիևի համար։ Բայց կան շատ ավելի կարևորները։ Օրինակ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Ուկրաինայի օրինակով Բաքվում հստակ հասկացել են, որ կոնֆլիկտայնության մակարդակի աճը Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեցող տարածաշրջաններում բերում է հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների դանդաղեցմանը կամ ընդհանրապես կասեցմանը։ Այնտեղ նաև հասկանում են, որ ԵԱՏՄ լիարժեք գործելուց հետո Հայաստանի դերն ու նշանակությունը այդ կառույցում կտրուկ կմեծանա։Եվ ուրեմն Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ամեն ինչ անել, որ Հայաստանը երբեք չլինի ԵԱՏՄ անդամ։ Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված 2014 թվականի օգօստոսյան և հոկտեմբերյան սադրանքները։ Հիմա, երբ Հայաստանն արդեն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, բայց այդ կառույցը դեռևս չի հստակեցրել և կարգավորել իր գործունեության բոլոր առաջնահերթություններն ու մեխանիզմները, պաշտոնական Բաքուն փորձում է ցույց տալ, որ աշխարհաքաղաքական այդ կարևոր փոփոխությունը որևէ կերպ չի կարող ազդել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր քաղաքականության վրա։ Ալիևի վարչակազմը միջազգային ընկալումների մակարդակում սովորական է դարձնում այն փաստը, որ ԵԱՏՄ անդամ պետության սահմանները կարող են լինել մշտական կրակի տակ։ Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարված պահելու հնարավորությունն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակայություններից է նաև այն պատճառով, որ նման կերպ պաշտոնական Բաքուն կարող է «խաղաղություն վաճառել» միջազգային հանրությանը։ Ալիևը լավ է հասկանում, որ Հարավային Կովկասում քաղաքական և հատկապես տնտեսական շահ հետապնդող պետությունները ցանկանում են ավելի կայուն և կանխատեսելի տարածաշրջան տեսնել։ Դրա համար նույն ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ Ֆրանսիան մինչ օրս քիչ ջանքեր չեն թափել։ Ընդ որում, նրանց գործողությունների մեծ մասն էլ ուղղված է եղել հենց Ադրբեջանին շահագրգռելուն։ Բաքուն մտադիր է այսուհետ ևս պահպանել այս իրավիճակը և պատերազմի վերսկսման մշտական վտանգը օգտագործել որպես` միջազգային հանրությունից քաղաքական և տնտեսական դիվիդենտներ ստանալու միջոց։ 2015 թվականին հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն պահելու մեկ այլ կարևոր պատճառ էլ Հայոց ցեղասպանության 100-ամյակն է։ Այս հարցում Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական դաշինքով։ Խնդիրը` Հարավային Կովկասում քաղաքական այլ առաջնահերթության ապահովումն է, որը երկրորդ պլան կմղի Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հայկական կողմի այն գործողությունները, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի համար։ Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը սադրիչ քաղաքականությունը շարունակելու շատ պատճառներ ունի։ Դրանցից մի քանիսին անդրադարձա։ Բայց կան ուրիշ նպատակներ ևս, որոնք, ընդհանուր առմամբ, Ալիևի համար պակաս կարևոր չեն արդեն հիշատակվածներից։ Հետևաբար կարելի է պնդել, որ Ադրբեջանի շարժառիթները հասկանալի են։ Ցավոք, Բաքվում ավելի շուտ են հասկացել, որ հայ-ադրբեջանական խնդիրը քաղաքական լուծում չունի և նախապատրաստել իրենց հասարակությունը երկարատև հակամարտության։ Մի բան, որը չի արվել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում… Հոդվածի սկզբում նշված քաղաքական նոր իրավիճակն ուրիշ ոչինչ է, քան հայ-ադրբեջանական նոր պատերազմի սկիզբ։ Ավելի ճիշտ` այս իրողության մեջ ոչ մի նորություն չկա։ 2014 թվականին ընդամենը հօդսցնդեցին խաղաղության մասին ոչնչով չհիմնավորված պատրանքները, և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Ի տարբերություն անցյալ դարավերջի պատերազմի, հայ-ադրբեջանական վերսկսված ռազմական հակամարտությունն այս անգամ ավելի երկարաժամկետ լինելու միտվածություն, կարծես, ունի։ Այն կարող է տևել տասնամյակներ` ճիշտ իսրաելա-պաղեստինական հակամարտության օրինակով։ եվ հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի այդ իրավիճակին։ Սոցիալական ցանցերում մշտապես հնչող «մինչև ե՞րբ» հարցը պետք է ունենա իր հստակ պատասխանը` մինչև կողմերից մեկի վերջնական ջախջախումը։ Սա է այն իրողությունը, որը պարտադրված է մեր ժողովրդին և որից խուսափելու ոչ մի իրավունք չունենք։ Պատերազմ` ուրեմն պատերազմ։ Կհաղթենք նաև այս պայքարում։ Միայն թե անհրաժեշտ է հասկանալ այդ իրողությունը և «վերածրագրավորվել» ըստ դրա պահանջների և մարտահրավերների։ Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению