Քիչ առաջ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Ոստիկանությունը Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտնում է, որ գնդակահարել են հորը, մորը, որդուն, հարսին և երկու երեխաներին, իսկ վեց ամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է:
«Հարևանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։ Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10- ին եկել է քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է անկողնում՝ վերմակների տակ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է»,-հայտնում է Լևոն Բարսեղյանը և հավելում, որ այս պահին դեպքի վայրում 200- ից ավելի ոստիկան կա։
Վերջինս հայտնում է նաև, որ խոսակցություններ կան հանցագործը ռուսական զորամասից է:
«Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել»,-հայտնում է Լևոն Բարսեղյանը։
Լուսանկարները Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից