Մեգ Ռայանը բաժանվել է իր սիրեցյալից
Lifestyle“Նա միշտ գտնվում էր Նյու Յորքում, իսկ Ջոնը` Ինդիանայում: Հեռավրությունը բնականաբար չէր կարող չազդել հարաբերությունների որակի վրա, և արդյունքում նրանք բաժանվեցին”:- Այսպես է ներկայացրել ԶԼՄ-ներին 52-ամյա դերասանուհու մտերիմներից մեկը Մեգի ու նրա սիրեցյալի բաժաումը:
Վերջին անգամ պապարացցիների տեսախցիկը զույգին «որսացել» էր այս տարվա մայիսին: Մեգն ու Ջոնը սկսել էին հանդիպելդեռ 2010-ին` Ջոնի ամուսնալուծությունից անմիջապես հետո: Զույգը միշտ ձգտել է իրենց անձնական կյանքը հեռու պահել հասարակության աչքից, ինչքան դա հնարավոր է հռչակավոր մարդու համար: Ուստիև դժվար էլ հասարակության սեփականությունը դառնան նրանց բաժանության մանրամասները: