Քոմենթներից ու մի շարք գրառումներից տպավորություն է ստեղծվում, որ նորմալ մարդիկ (ասենք, ի տարբերություն ինձ) այս օրերին սև տրուսիկ են հագել, տանը անջատել են հեռուստացույցները, ցանկացած զրույց վարել են արտասվաթոր աչքերով...
Ձեզ խնայեք... Օրգանիզմ ա, կարող ա չդիմանա... Հաց կերեք...
Ի տարբերություն ձեր ֆեյսբուքյան անիմաստ քոմենթների՝ մի խումբ մարդիկ ինձ մատ են արել՝ Գյումրիում լուրջ բողոքի գործողություն անելով: Որովհետև այնտեղ պաթոս ու ֆեյսբուքյան վերամբարձ տափակաբանություն չկար, այլ արդար պահանջ ու կոնկրետ գործողություն: Իսկ դուք ֆեյսբուքում արդարություն եք հաստատում, պաշտպանում երկրի սահմանները և ցանկացած մեկին, որին չեք սիրում, անիմաստ քֆուրներ տալիս...
Էնպես արեք, որ ձեր դիվանը դիմանա պայքարի ծանրությանը...
Ինչպես մեր բիձեքը համով ձևի ասում են՝ ձեր եդ տված զորքը (հասկացաք)...
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը