Հայ հասարակության այս պահին թերևս ամենամեծ հոգեբանական խնդիրը ո՛չ թե տգիտությունն է, ո՛չ զանգվածային անգիտակցականի գերակայությունը, ո՛չ էլ փողի սակավությունը: Հայ հասարակության ուղղորդված զարգացմանը խանգարող ամենամեծ երևույթնը էլիտայի բացակայությունն է, կամ դրա իմիտացիան: Չէ, ավելի շուտ՝ հենց բացակայությունը:
Չունենք գիտական, քաղաքական, մշակութային, տնտեսական, կրթական և առհասարակ՝ ոչ մի էլիտա:
Ցավոք, մի ոլորտ կա, որի ներկայացուցիչները, մյուս ոլորտներում էլիտայի բացակայության պայմաններում, փորձում են զբաղեցնել առհասարակ ամեն տեսակի էլիտայի տեղը: Նրանք հոգևորականներ են: Այն ժամանակահատվածը, երբ հոգևորականն էր էլիտա, պատմության մեջ մտել է Միջնադար անվանումով, և ավարտվել է:
Մեզ անհրաժեշտ է էլիտա, որի կլինի մարդասեր, ազգասեր և պետականամետ:
Մովսես Դեմիրճյանի ֆեյսբուքյան գրառումը