Փաստաբան Թամարա Յայլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իմ շատ սիրելի ընկերներ հուզվեցի, երբ կարդացի այն, ինչ գրել եք: Ես ձեզ շատ եմ սիրում: Ուզում եմ բոլորիդ ասել, որ ես ինքս եմ հայտնել, որ իմ գործողություններում հնարավոր է լինի կարգապահական խախտման հատկանիշներ և վստահում եմ իմ պալատին համոզված եմ, որ վերջինս անաչառ քննություն կկատարի և համապատասխան որոշում կկայացնի, կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն դրսևորել, մեր ուժը մեր միասնության մեժ է և պետք չէ մոռանալ, որ ամենադժվար պահերին Փաստաբանների պալատը միշտ մեր և մասնավորապես իմ կողքին է եղել:
Նշենք, որ այս պահին Թամարա Յայլոյանը գտնվում է Մոսկվայում, նրան հրավիրել է ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը` մասնակցելու Գյումրիում տեղի ունեցած սպանդին նվիրված հաղորդման նկարահանմանը: Նշենք, սակայն, որ Անդրեյ Մալախովի հեղինակությամբ նկարահանվող Пусть говорят հաղորդման նկարահանումները չեղյալ են համարվել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն իմանալուց հետո:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ փաստաբանի հանդեպ կարգապահական վարույթ է հարուցվել Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ, քանի որ հավանական է, որ նա խախտել է փաստաբանի վարքականոնները: