Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Որքանո՞վ մեր տնտեսությունը կդիմանա հավանական պատերազմին

Վերջին օրերին սահմանային լարվածությունը բոլորիս ստիպեց մտածել, որ այս փխրուն խաղաղությունն ամեն վայրկյան կարող է վերափոխվել պատերազմի: Գաղտնիք չէ սակայն, որ պատերազմը չի սահմանափակվում միայն ռազմաճակատով: Առաջնագծի հաղթանակների համար անհրաժեշտ է ունենալ հզոր թիկունքային ապահովում՝ կանոնակարգված, ապահով ու անվտանգ տնտեսություն: Այս տեսանկյունից համաշխարհային առաջատար մասնագետների կողմից գործածության մեջ է դրվել «տնտեսական անվտանգություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնում է տնտեսության՝ վտանգներին և սպառնալիքներին դիմակայելու կարողությունը: Երբ անդրադառնում ենք մերօրյա իրականությանը, հարց է առաջանում, թե որքանո՞վ մեր տնտեսությունը կդիմանա հավանական պատերազմինվ է բարձր մեր երկրի տնտեսական անվտանգության մակարդակը, և հավանական պատերազմի պայմաններում որքանո՞վ այն ի զորու կլինի դիմակայել հավանական վտանգներին ու սպառնալիքներին: Խնդիրը պետք է դիտարկել մի քանի առանցքային ենթաճյուղերով. 1.Տրանսպորտային Այս ենթաճյուղը առավել մեծ կարևորություն ունի հատկապես ապրանքների ներկրման և արտահանման հարցում, քանի որ արտաքին առևտրաշրջանառությունը հիմնականում իրականացվում է ցամաքային միջոցներով (ավտոմոբիլ և երկաթողի): ՀՀ-ն չունի ելք դեպի ծով, ինչպես նաև փակ են սահմանները արևելյան և արևմտյան հարևանների հետ: Արդյունքում՝ Հայաստան մտնող և դուրս եկող ճանապարհներն ընդամենը 3-ն են՝ Բագրատաշեն, Մեղրի, Բավրա: Այստեղ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Բագրատաշենի և Մեղրիի անցակետերն իրենցից ներկայացնում են գետանցումներ կամրջի միջոցով, իսկ կամուրջները ռազմական տեսանկյունից բավականին խոցելի են (նման նախադեպեր եղել են նաև 1990-ականների սկզբին՝ Արցախյան պատերազմի տարիներին): Այսպիսով՝ հակառակորդի հավանական ակտիվության արդյունքում հնարավոր է մենք զրկվենք ցամաքային 3 ճանապարհներից 2-ից, ինչը նախ կսահմանափակի Իրանի տարածքով ներմուծումը կամ արտահանումը, իսկ Վրաստանի մասով կմնա միայն մեկ ճանապարհ: 2.Վառելիքաէներգետիկ Այս ոլորտը մշտապես եղել է մեզ համար խոցելի, դա պայմանավորված է մեր երկրի տարածքում վառելիքային ռեսուրսների բացակայությամբ, ինչի արդյունքում էլ մենք պարտավորված ենք լինում այդ ամենը ներմուծել: Հավանական պատերազմական իրավիճակում սա լուրջ խնդիր կարող է դառնալ: Նախ այն պատճառով, որ այդ պարագայում կավելանա վառելիքի նկատմամբ եղած ռազմական պահանջարկը, բացի դրանից, արդեն նախորդ՝ տրանսպորտային, ենթաճյուղի խնդիրներով պայմանավորված, կկրճատվի ներմուծումը: Սրա արդյունքում կարող է առաջանալ վառելիքային պակասուրդ, որը կհանգեցնի մի շարք բացասական հետևանքների: Այս ամենը վերաբերում է ոչ միայն բենզինին և դիզվառելիքին, այլև գազի ներկրմանը, որովհետև խողովակաշարը ևս հանդիսանում է տրանսպորտային միջոց, և հակառակորդի համար այն առավել քան հեշտ է խոցել: Խոցելի է նաև էներգետիկ համակարգը: Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ ավելի քան 60%-ը, արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, որոնք աշխատում են բնական գազի հումքի վրա, ուստի գազի մատակարարման խաթարումը կհանգեցնի նաև այս համակարգի ֆիասկոին: Սրա ականատեսը մենք եղել ենք նախորդ պատերազմի ժամանակ, ինչի արդյունքում ողջ երկիրն իսկական վառելիքաէներգետիկ ճգնաժամ էր ապրում: 3.Պարենային Այս ոլորտի առանցքային կարևորությունը երկրի ներուսում պարենային ապահովվածություն ստեղծելն է: Խնդիրն այն է, որ հացահատիկի արտադրությունը բավականին քիչ է մեր երկրում, և մենք այն հիմանկանում ներմուծում ենք դրսից (Ռուսատան, Կանադա և այլն): Այս ամենն էքստրեմալ պայմաններում բավականին լուրջ խնդրի կարող է հանգեցնել, ուստի նպատակահարմար է, որ ստեղծվի պարենային բազա, որտեղ պահեստավորված կլինի հացահատիկ՝ գոնե գալիք մեկ տարվա կտրվածքով սպասվելիք պահանջարկը բավարարարելու համար: Պարենայինի մյուս ենթաբաժինը` սննդամթերքի արտադրությունն է, որը մեր երկրում գտնվում է բարձր մակարդակի վրա: Սննդամթերքի գրեթե բոլոր տեսակներն էլ մեր երկրում արտադրվում են, և հիմնականում դրանք չեն զիջում իրենց արտասահմանյան անալոգներին: Ուստի այս տեսանկյունից միակ խնդիրը դարձյալ ներկրվող հումքի հավանական պակասն է, որի համար, ինպես արդեն նշեցինք, պետք է ստեղծվեն համապատասխան պաշարներ: 4. Արագ վերափոխվելու կարողություն Տարբեր պատերազմների փորձը ցույց է տվել, որ տնտեսությունն առավել մեծ նպաստն է բերում պատերազմին, երբ այն կարողանում է արագորեն վերափոխվել: Այսինքն՝ նախկինում ծավալած իր գործունեությունը վերափոխել և սկսել սպասարկել ռազմաճակատի պահանջարկը (օրինակ՝ հագուստի ֆաբրիկան սկսում է զրահաբաճկոններ կամ զինվորական այլ պարագաներ պատրաստել և այլն): Այս տեսանկյունից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր երկրում առակա է բարձր որակավորում ունեցող մասնագետների լայն շրջանակ, մի շարք դրական վերափոխումներ սպասելի են, սակայն հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ թերզարգացած է արդյունաբերական համալիրը, իսկ զարգացվածության նման ցածր մակարդակում վերափոխման մասին խոսելն ուղղակի անիմաստ է: 5. Ֆինանսական Պատերազմական իրավիճակին տնտեսապես դիմակայելու վերջին գործոնը ֆինանսական կայունությունն է: Սա հիմանականում վերաբերում է նյութական ապահովվածությանը և միջազգային ֆինանսական պահուստներին, որոնք ցույց են տալիս, թե ունեցած միջոցները, նվազագույնը որքան կարող են բավականացնել: Այս տեսանկյունից մենք գտնվում ենք բավականին ապահով իրավիճակում, քանզի Հայաստանի միջազգային պահուստներն ըստ համաշխարհային բանկի նորմատիվների` բավական են մեկ տարվա համար: Այսպիսով, եթե փորձենք ընդհանրացնել վերոնշյալ հանգամանքները, պետք է փաստենք, որ ՀՀ տնտեսությունը թեև շատ տեղերում խոցելի է, որը հիմնականում պայմանավորված է տնտեսաաշխարհագրական հանգամանքներով ու արդյունաբերության թերզարգացվածությամբ, այնուհանդերձ, այն գտնվում է անվտանգության բավարար մակարդակում և առկա ռեսուրսների ճիշտ մոբիլիզացման, օպտիմալ կառվարման և միասնական ջանքերի արդյունքում ի զորու կլինի դիմագրավել առկա սպառնալիքներին: Ասվածին մնում է հավելել միայն այն, որ վերը նշված պայմանների միայն մի մասն է կարևոր համակարգի համար: Թեև այս գործոններն ունեն մեծ կարևորություն, սակայն չեն կարող լինել խիստ պարտադիր, քանի որ, ինչպես ցույց տվեց Արցախյան պատերազմի փորձը, եթե կա հաղթական նպատակ, ապա տնտեսական խնդիրները միշտ էլ կարելի է լուծել…. Հայկ Բեջանյան, Orer.am, վերլուծաբան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай