Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение


Հայ առաքելական եկեղեցում սկսվել է Առաջավորաց պահքը

Культура
Այս տարի հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր' այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը' վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը' Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը): Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև' ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը' ծոմ թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։ Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։ Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր' երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում։ Մեր Եկեղեցու Հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս: Ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի' տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել: Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տե´ս' Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն' 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։ Դ) Ըստ Եկեղեցու' այս պահքը սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով' նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը' զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու Հայրերի բացատրության' Առաջավորաց պահքի' նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ' ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը: Առաջավորաց պահքի վերջին' ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3: 7-8): Առաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որևէ առնչություն չունի: Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու, և մարմինն անհրաժեշտից զրկելով, վարժեցնում են հոգուն' մեղքից հրաժարվելու: Դրա համար պահք պահելու որևէ կանոն չկա, այլ կա բուն պահքը, որը սկզբից մինչև վերջ նույն կերպ է լինում, այսինքն՝ կենդանական կերակուր չճաշակելով կամ ընդհանրապես ոչինչ չուտելով: Հունվարի 30-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը' Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից:
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»