Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ս. Սարգիս զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում. Ս. Սարգիսից Տեառընդառաջ և Բարեկենդան

Культура
Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, հայ զիվորների պաշտպանության, զոհված զինվորների ու Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների համար: Ասուլիսի ընթացքում Տեր Պետրոսը ասաց, որ այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական: Ամփոփելով նախորդ տարի տոնի առթիվ իրականացրած ծրագրերը՝ տեր հայրը պատմեց աննախադեպ նախաձեռնության՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի մասին: Այն առաջին անգամ իրականացրեց ԱՀԹ-ը. 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել, որի ընթացքում հավաքվեց 50 մլն դրամ: Այն բաշխվեց 301 ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին Արարատյան Հայրապետական թեմից 2004-2014թթ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ս. Սարգսի տոնի՝ փետրվարի 15-ի դրությամբ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, և այս անգամ ևս հավաքված գումարը տրամադրվելու է բանակի հետ առնչություն ունեցող սոցիալական խմբերին: Անցած տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի գումարների բաշխման փուլից հետո երիտասարդները սկսեցին «Նամակ զինվորին» նախաձեռնությունը, որ շարունակում են մինչև հիմա: Ծրագիրն առավել ակտիվ է ս. Սարգիս զորավարի տոնի օրերին: ԱՀԹ երիտասարդները այցելում են երեխաների խնամքի կենտրոններ, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցներ, սաներից հավաքում են հայոց բանակի զինվորներին ուղղված նամակներ: Երիտասարդները նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող և սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին: Հունվարի 29-ին և 30-ին նամակներ են տարվելու 5-րդ կայազորի Նուրբարաշենի գնդեր: Նամակներից ու դրամական աջակցությունից բացի անցած տարի Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ թեմի Արարատի մարզի քահանաները համայանքի անդամների հետ իրականացրին «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությունը. հավաքվեց մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն, ու մի քանի մեքենաներով դրանք հասցվեցին սահմանամերձ զորամասեր ու հոսպիտալում բուժվող զինվողներին: Հայոց բանակի զինվորներին ուղղված մի ձեռնարկ էր «Նվիրի հույս» բարեգործական երկրորդ համերգը. դրա հասույթն ամբողջությամբ փոխանցվել է հաշանդամ զինվորի ընտանիքին: Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար: Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք: Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում Հ3 հեռուստաընկերությունը կկազմակերպի տոնական համերգ: Աջակիցներն են Արարատյան Հայրապետական թեմը, Երևանի քաղաքապետարանը և «Ժպիտ» ակումբը: Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Այս պահին ընթացքի մեջ են Երևանի երեք բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը, դրանք ցուցադրվելու են բուհերում, առաջնորդարանում: Ցուցադրությամբ հանդես կգա նաև թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերների ու մանրանկարների խմբակը: Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»