Հունաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է արմատական ձախ հայացքներ ունեցող կուսակցությունը: Ձախերի նախընտրական խոստման հիմնական կետը ԵՄ-ից և ԱՄՀ-ից Հունաստանին տրված վարկի պայմանների վերանայումն է: Ի դեպ, Հունաստանն այս կառույցներին պարտք է ոչ ավել, ոչ պակաս 320 մլրդ եվրո: Բնական է, որ հույները ո՛չ ունեն, ո՛չ էլ ցանկանում են վերադարձնել այդ գումարները: Եթե նոր ձևավորվող կառավարությունը նախընտրական խոստման տերը լինի, ապա, բնական է, որ Եվրամիությունում պետք է լուրջ որոշում կայացնեն՝ կա՛մ զիջում են հույներին աստղաբաշխական չափերի հասնող պարտքը, կամ նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում՝ այն է, հանում են Եվրամիությոնից: Երկու պարագայում էլ, սակայն, տուժողը ԵՄ-ն է, քանի որ նախադեպ է ստեղծում մյուս պարտք ունեցող երկրների համար: Եվրամիության անդամ երկրներին մեծ գումարներ են պարտք Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան ու մի քանի այլ երկրներ: Ստացվում է, որ եթե հույներից պարտքը չեն վերցնում, մնացածներն էլ նույնը որոշմանը կհանգեն, հույներին հանում են ԵՄ-ից, իսպանացիներն ու պորտուգալացիներին էլ դեմ չեն լինի: Միևնույն է՝ պաշտոնական Աթենքի դիրքորոշումից է կախված ԵՄ-ի ապագա ճակատագիրը:
Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը