Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружия Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном


Ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել. Արփինե Հովհաննիսյան

Քիչ առաջ Ստրասբուրգում, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Orer.am-ը ներկայացնում է ելույթի տեքստն ամբողջությամբ. Հարգելի´ գործընկերներ, Ես պատրաստվում էի խոսել այլ թեմայով, որ ինձ համար շատ կարևոր է, բայց մինչ այդ թույլ տվեք մի փոքր անդրադարձ կատարել ադրբեջանցի գործընկերոջ ելույթին: Ինձ համար անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթները իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի որ վերջինս վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին: Ինչ վերաբերում է վերջինիս նշած անձանց, ապա նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ: Այժմ թույլ տվեք անդարադառնալ ելույթիս: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, մարդկության քաղաքակիրթ մասը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100- ամյակը: Ցեղասպանություն, որը հարյուր տարի հետո էլ դեռ սահմռկեցնում է իր վայրագությամբ և անողոքությամբ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր և այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները և նրանց սերունդները,նույնիսկ, հարյուր տարի անց սպասում են ճանաչման և արդարադատության: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել հայկական ցեղասանության մասին, մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ, ինչ էլ, որ դա նշանակի: Չնայած շատ մարդիկ զարմանում են և չեն հասկանում այս շարունակական ժխտման պատճառները, սակայն խոր պատճառները ակնհայտ են զինված աչքի համար: Դա ցեղասպանության շարունակականություն է որպես այսպիսին: Շարունակականությունը միևնույն տարածքներում, միևնույն երկրում, միևնույն երկրի կողմից, միևնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են և որ ցեղասպանությունը անցյալի հարց է… Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից: Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արևմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հ այ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ- Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված և Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր: Աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու և ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արևմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին: Այսօր մեր հարևանը և ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան իրականացնում է այլ վայրագություններ: Հսկայական աջակցություն է ցույց տրվում Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ:
Հարգելի´ գործընկերներ, այստեղ՝ ազատ խոսքի եվրոպական բաց ամբիոնի կենտրոնում, կոչ եմ անում ներգործել ձեր՝ հայկական ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության և մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը: Որքան երկար մենք լռենք, թաքցնենք մեր գլուխները, այնքան մերօրյա ցեղասպանությունները կշարունակվեն: Որքան երկար անտեսենք 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանություն, այնքան ավելի շատ ցեղասպանությունների վկան կդառնանք:
Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке