Կյանքում որեւէ դատավորի որեւէ խնդրանքով դիմած չկամ: Առաջին անգամ ուզում եմ անձնական խնդրանքս հրապարակավ ձեւակերպել՝ ուղղելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Հարգելի՛ պարոն դատավոր, այսօր դուք հրապարակելու եք սիրված դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Հասկանալի է, երիտասարդներ են զոհվել, կորուստն անդառնալի է, և այդ ցավը ողջ կյանքում կկրի ոչ միայն Վարդան Պետրոսյանը, այլև՝ մենք բոլորս: Ինչ արած, փորձանքներից ապահովագրված չէ ոչ ոք:
Իսկապես դժվար է արդար վճիռ կայացնելը, որը երկու կողմերին էլ կբավարարի: Բայց ես ԽՆԴՐՈՒՄ եմ ձեզ, որ Վարդան Պետրոսյանին վերադարձնեք հայ հանդիսատեսին: Նրա տեղը բանտը չէ:
Շնորհակալությո՛ւն:
Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը