Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ինքնուրույն չի կարող մարդաշատ հանրահավաք կազմակերպել. Տ.Կարապետյան
Политика«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ պետք է թույլ չտալ, որ սահմանադրական բարեփոխումները առաջ քաշվեն,- տեղեկացնում է Orer.am-ը: Ըստ Կարապետյանի՝ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն վերարտադրել այսօրվա իշխանություններին: Տիգրան Կարապետյանին հարց տրվեց «Դաշնակցության» դիրքորոշման հետ կապված, որն այս հարցում սատարում է իշխանություններին: «Էս էն դաշնակները չեն, էս դաշնակները, որոնք այստեղ են, միշտ եղել են ու կլինեն իշխանությունների հետ: Պաշտոններն էլ հաճույքով վերցնում են»,- համոզմունք է հայտնել ԺԿ նախագահը: Բանախոսը Րաֆֆի Հովհանիսյանի կողմից Ծառուկյանի հրավիրած համաժողովին չմասնակցելը համարում է մեծ սխալ: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ինքնուրույն չի կարող մարդաշատ հանրահավաք կազմակերպել: Տ.Կարապետյանը հավելոեց, որ մարդկանց քանակը նշանակություն ունի, թեև Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես չի կարծում: Տիգրան Կարապետյանի համոզմամբ` Գագիկ Ծառուկյանը ունի ռեսուրս։ Այսօր նա ցանկանում է, որ այդ ռեսուրսից օգտվեն ոչ միայն «Ժառանգություն»-ը կամ «ՀԱԿ»-ը, այլ նաւ ժողովուրդը։ Քաղաքական գործիչը գտնում է, որ այդ պատճառով է Գագիկ Ծառուկյանը ստեղծել շարժումը: Իսկ շարժման մեջ ընգրկված ուժերը չեն ուզում լինել միավորներ, քանի որ առանձին հավակնություններ ունեն:
Լևոն Փանոսյան