Ժորա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քաղաքական դաշտի զարգացումները հուշում են անսպասելի փոփոխությունների մասին:
ԲՀԿ խորհրդաժողովից թերևս մի բան պարզ դարձավ, որ այս կառույցն իր սատելիտ կազմակերպությունների հետ միասին, ինտենսիվ կերպով շրջանցում է դաշտում առկա ֆունդամենտալ խնդիրներն ու գործընթացները: Համաժողովի կադրերն ու բուն համաժողովը հանդիսացան վերոնշյալի «իրեղեն ապացույց», իսկ նախաձեռնողի` ժամանակից շուտ սրահը լքելն էլ ավելի արժեզրկեց խորհրդաժողովի բովանդակությունը:
Հավաքի ժամանակ, ամբիոնից լսվեցին տարատեսակ հայտարարություններ, կոչեր և պահանջներ: Հատկանշական էր ԲՀԿ-ի կողմից հարցադրման ձևը, որը ձևակերպված էր հետևյալ կոնտեքստում. «Կամ իշխանությունները ստեղծում են իրական կոալիցիա, կամ մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ»: Այտեղ հարկ է նշել, որ Բարգավաճ Հայաստանը պետք է կողմնորոշվի իր հստակ ուղղվածությունը, այսինքն , իրեն հայտարարում է ընդիմույթյուն, անջատվում է իշխանության հետ զոդումից և շարժվում հատուկ ճանապարհային քարտեզո՞վ, թե՞ վերջ ի վերջո փորձում է նոր հարաբերթյուններ և նոր օրակարգ ձևավորել իշխանության հետ: Կարծում եմ առաջնահերթ հենց այս հարցը պետք է քննարկվի Բարգավաճ Հայաստան կուսակցության տարբեր հարթակներում:
Իշխանության կողմից հնչող գրեթե սպառնալից հայտարարությունները պետք է հուշեն այն մասին, որ ԲՀԿ-ի կիսաքայլերն ամեն դեպքում վերջիններիս օգտին չեն: Իշխող կուսակցության կողմից հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ին ակնարկում են հստակ կողմնորոշվել իր քայլերում: