Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչու պետք չէ անհանգստանալ Սուարեսի խաղի համար

Նա եղել է լավագույնը իր նախկին ակումբում և լավագույններից մեկը ԱՊԼ-ում: Նա խփում էր անհավատալի քանակությամբ գոլեր: Հետո նա տեղափոխվեց «Բարսելոնա», և ամեն ինչ չգիտես որտեղ անհետացավ: Նա չի կարողանում հարմարվել. նա իր դիրքում չէ, ստիպված է կատարել ուրիշ գործառույթներ, գնդակը դարպասին չի գնում: Հոդված Լուիս Սուարեսի մասի՞ն: Այո՛. ինչպես նաև Թիերի Անրիի, Դավիդ Վիլյայի, Հենրիկ Լարսոնի և, որոշ վերապահումներով, Նեյմարի և Ալեքսիս Սանչեսի մասին: Ամեն անգամ, երբ մեծատառով հարձակվող է ժամանում Կատալոնիա, մենք միշտ դնում ենք նույն արդարացնող ձայներիզը: Նրանք բոլորն եղել են իրենց ակումբների գլխավոր աստղերը, բայց Բարսելոնայում նրանք դրանցից մեկն են: Ինչպիսին էլ որ նրանք եղել են նախկինում, միևնույնն է, դուրս գալ Մեսսիի ստվերից և տաքանալ կատալոնական արևի տակ, անհնար է: Այստեղ թիմը չի խաղում քեզ համար, այլ խաղում է քո միջոցով: Նրանք բոլորը մարզումների առաջին ամիսներին միշտ լսել են. «Ոչ, ոչ, մի հարվածիր, այստեղ պետք է փոխանցում կատարել», ինչը շատ լավ գիտեն Լա Մասիայի պատանիները: Դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր կարծում են, որ ուրուգվայցին չի ինտեգրվել Բարսելոնայի խաղին: Սակայն գոլային սովը բոլորի համար, ինչպես նաև Սուարեսի, նկատելի է: Վիլյառեալի հետ հանդիպման ժամանակ փոխարինվելուց հետո, երբ նա նստեց պահեստայինների նստարանին, իր ողջ տեսքով արտահայտում էր դժգոհություն և զայրույթ: Այդ հանդիպմանը նա կատարեց գոլային փոխանցում, նախորդ երեքում ևս երկուսը: Բայց այդ ժամանակահատվածում դարպասի գրավում չէր արձանագրվել նրա կողմից: Անցած հանգստյան օրերին «Սան Մամեսում» եղավ մի դրվագ, երբ Մեսսիի գերազանց փոխանցումից հետո բավականին հարմար դիրքից նրա գլխով հարվածից հետո դարպասի գրավում չարձանագրվեց, այլ բասկերի դարպասապահի հրաշալի սեյվից հետո գնդակը դուրս եկավ անկյունային: Մի քանի վայրկյան անց համացանցում արդեն կարդում էինք, որ Սուարեսը անիծված է, և, փառք Աստծո, որ մի քանի րոպե անց ուրուգվայցին առանց ուրիշի օգնության կարողացավ հանել այդ անեծքը իր վրայից: Հետևենք տարբեր հարձակվողների` «Բարսելոնայի» կազմում առաջին 18 հանդիպումներից հետո գրանցած հաջողությունների վիճակագրությանը. Ալեքսիս Սանչես՝ 7 գոլ, 2 գոլային փոխանցում = 9 միավոր` գոլ +փոխանցում համակարգով Նեյմար՝ 6 գոլ, 9 գոլային փոխանցում = 15 միավոր Լուիս Սուարես՝ 5 գոլ, 11 գոլային փոխանցում = 16 Մադրիդի «Ռեալի» հետ խաղում գոլային փոխանցում, գոլ+փոխանցում «ՊՍԺ»-ի դարպասին, 2 գոլային փոխանցում և գոլ «Ատլետիկոյի» դարպասին. և այս ամենը 4 ամիս առանց ֆուտբոլի անցկացնելուց հետո: Քիչ են կամ չկան այդպիսի ֆուտբոլիստներ , որ հայտնվել են նման իրավիճակում, երբ երկար ժամանակ խաղային պրակտիկա չունենալուց հետո այլ երկրում, այլ առաջնությունում պետք է ադապտացվեն: Հենրիկ Լարսո՞նը այդ իրավիճակում չի հայտնվել: Շվեդ ֆուտբոլիստը պրիմիերայում 16 հանդիպումներում խփեց 4 գոլ, ինչից հետո կոտրեց ոտքը և ստիպված էր թիմակիցների գործողություններին հետևել կողքից: Վերականգնվելուց հետո նա խաղադաշտ դուրս եկավ լրիվ ուրիշ ֆուտբոլիստ դարձած և ՉԼ եզրափակիչում կատարեց երկու գոլային փոխանցում: Թիրեի Անրի՞ն այդ իրավիճակում չի հայտնվել: Ֆրանսիացին առաջին 30 խաղում մրցակցի դարպասը գրավեց 12 անգամ, բայց հարձակման ձախ եզրում նրա ցուցադրած խաղը նույնիսկ մոտ չէր նրա լոնդոնյան կարգավիճակին: Հաջորդ տարի Անրին շոշափելի ավելացրեց և ՉԼ եզրափակիչը անցկացրեց բարձր մակարդակով: Դավիդ Վիլյա՞ն այդ իրավիճակում չի հայտնվել: Նա սթափ սկսեց մեկնարկային մրցաշրջանը (թերևս նրան օգնեց Իսպանիայի հավաքականի խաղընկերների հետ խաղակցվածությունը, որտեղ նա այդ տարիներին նույնպես ձախ եզրում էր հանդես գալիս), բայց նույնպես ունեցավ իր «գոլային սովի» ժամանակահատվածը: Իսկ խոսակցություններն այն մասին, որ նա այն չէ, ինչ «Վալենսիայում» էր, չէին լռում մինչև ՉԼ եզրափակիչը, երբ նա երրորդ գնդակը ուղարկեց «Մանչեսթր Յունայթեդի» դարպասը: 434031_heroaՕրացույցային տարվա սկիզբը Սուարեսի համար դրական է դասավորվում. Էնրիկեն թիմում իր գագաթնակետին հասած կոնֆլիկտից հետո դադարեց զբաղվել կազմի հիպերակտիվ ռոտացիայով, վստահեց կենտրոնական հարձակվողի դերը Սուարեսին և հնարավորություն տվեց հարավամերիկյան եռյակին առավելագույնս ռեալիզացնել իրենց ներուժը: Քիչ կարևոր չի նաև այն փաստը, որ Իսպանիայում 28-ամյա հարձակվողի վրա այդքան ճնշում չկա, որը կար Անգլիայում: Այո, «Լիվերպուլում» նրան խնայում էին, նա իրենցն էր, սակայն կղզու մյուս հատվածում նրա նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէր: Սուարեսը Կատալոնիայում խոսում է մայրենի լեզվով և նրան անհրաժեշտ չի լինում լրատվամիջոցների ճնշման տակից մի կերպ դուրս գալ: Այո, նա Բարսելոնայում չի լինի այն ֆիգուրան, ինչպիսինն էր «Լիվերպուլում»: Բայց այնտեղ մեկ մրցաշրջանի ընթացքում խփելով 30 գնդակ՝ Սուարեսը ամեն դեպքում, բացի երկրորդ հորիզոնականից և լիգայի գավաթից, ավելիին չկարողացավ հասնել: Մինչ Կատալոնիա տեղափոխվելը` Չեմպիոնների լիգայում վերջին անգամ նա հանդես էր եկել «Այաքսի» կազմում 2010 թվականին: Լուիս Սուարեսը գնում է այն հարձակվողների ճանապարհով, որոնք ժամանակին դժվար են սկսել, բայց, այնուամենայնիվ, հասել են նրան, որ ստացել են այն, ինչը իրենց չէր հերիքում կարիերայում՝ եվրոպական ակումբային տիտղոսներ: Ուրուգվայցին արդեն իսկ ունի առավելություն. ոչ ոքի ուժերի ծաղկման շրջանում չեն շրջապատել հարձակման գծի այսպիսի բարձր մակարդակ ունեցող խաղընկերներ, ոչ մի անգամ Բարսելոնայի խաղը այսքան միտված չի եղել դեպի հարձակումը, և նրանցից ոչ ոք չի սկսել այնքան արդյունավետ, որքան Սուարեսը: Աշոտ Մնացականյան Orer.am
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»