Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան համաձայնվել է համալրել մադրիդյան ակումբի շարքերը: Նախօրեին 30-ամյա ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է «Ատլետիկոյի» ներկայացուցիչների հետ:
Կասորլայի պայմանագրի ժամկետը ավարտվում է 2016 թվականի ամռանը: Սակայն ըստ պտտվող լուրերի` «զինագործների» ղեկավարությունը դժվար թե համաձայնվի վաճառել թիմի առաջատարներից մեկին:
Կասորլան «Մալագայից» Լոնդոն է տեղափոխվել 2012 թվականին: Այս ընթացքում նա հասցրել է թիմի հետ տիրանալ Անգլիայի գավաթին և սուպերգավաթին: ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Աշոտ Մնացականյան