Արտառոց ոչինչ չկա, որ առաջին նախագահը ներողություն է խնդրում գործող նախագահից ու զարմանալի չէ, որ օգտագործվում է մեծատառով «Ձեզ» դիմելաձև: Ավելի ճիշտ՝ չէր լինի, եթե լսած չլինեինք հրապարակից դիմումատուի գնահատականները հասցեատիրոջը: Սա՝ մեկ և հաջորդ:
Այս ամենից հետո՝ կարծում եմ, տեղին է հրապարակել՝ թե քանի՞ անգամ և ի՞նչ առիթներով է Լևոն Տեր Պետրոսյանը օգտվել «խորհրդապահական խողովակից»: Ասենք, կարելի՞ է ենթադրել, որ առաջին նախագահի 70 ամյակի պատվին, անգամ հրատապ օրենսդրական և ենթաօրենսդրական որոշումներ ընդունելը այդ կապի արդյունք էր թե՞ ոչ: Կամ այդ կապով Սերժ Սարգսյանը Լևոն Տեր Պետրոսյանին շնորհավորելու՞ց է խոստացել անել նման նվեր թե՞ ոչ:
Հա, ի դեպ, ՀԱԿ-ի նվիրյալները որոնք՝ «պարյադկի վիշեյ» կարգավիճակով, իրենց համարում են ամենաարմատական ընդիմությունը ու անարգանքի պատին են գամում ցանկացած մեկին, ով որևէ կերպ շփվում է գործող նախագահի հետ կամ նրանից պարգև էր ստանում, արաժանացնում են նվազագույնը «ծախու» պիտակին, իսկ «գրասենյակային» նվերի, մեծացած թոշակի մասին որևէ կծու բան չասեցին: Կատարվածն էլ համարվեց «սամասաբոյ» գործընթաց, այսինքն երբ այլոց ճղում էին ու ասում հետ տվեք պարգևները, այս դեպքում «սուս քնած էին Բաղրամյան 26-ի» տակ:
Այսինքն կարելի՞ է հասկանալ, որ գործողը միայն ՁԵԶ համար պետք է նվերներ անի, ո՞ր լավ լինի: Ի դեպ, Լևոն Տեր Պետրոսյանը արդեն համաձայն է աշխատել Սերժ Սարգսյանի նախագահությամբ գործող հանձնաժողովում: Մարդուն հարթակ է պետք ելույթ ունենալու համար՝ տվեք էլի: Առաջարկում եմ, Վազգեն Մանուկյանի հանրային խորհրդի նախագահի պաշտոնը տալ Լևոն Տեր Պետրոսյանին, ինքը ելույթների հնարավորություն կստանա, դե Վազգեն Մանուկյանն էլ սովոր է ճանապարհ տալ նրան՝ կհամակերպվի:
Սասուն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը