Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարությունը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ: Եթե իրենք մարդասիրության դրսևորումներ են ակնկալում Արցախի իշխանություններից՝ երկու մարդու կյանք խլած դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու առումով, ապա նույն մարդասիրությունը վատ չէր լինի, որ իրենք կիրառեն:
Ասենք, ինչ վատ մարդասիրություն է, եթե ազատ արձակեն միջազգային այն բոլոր ահաբեկիչներին, ովքեր իրագործել են սեպտեմբերի 11-ը, հարձակվել են ԱՄՆ-ի տասնյակ ռազմաբազաների վրա: Դե ազատ արձակեք, առանց դատ ու դատաստան պահում եք ձեր բանտերում: Դեռ Արցախում օրենքի տառին համապատասխան դատավարություն եղավ: Ձեր մոտ դրանք էլ էին բացակայում:
Հայաստանում հակաամերիկյան տրամադրություններ տարածելու համար բացարձակ ոչինչ պետք չէ անել: Թող շարունակեն էսպիսի հիմարություններ դուրս տալը, ամեն ինչ ինքն իրեն կստացվի:
Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը