Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Շառլ Ազնավուր. Ես կյանքում մենակ եմ, ամբողջովին մենակ, չափազանց մենակ

Lifestyle
Aadmag.am-ը գրում է. 68 Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին: Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք: Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: Ո՛չ, ինձ թվում է, շատ ավելի կարևոր է մարդկանց պատմել քո ներկա կյանքը, ինչպիսին որ դու կաս, ինչպես նրանք տեսնում են քեզ: Ինչ-որ արդեն անցել է, ոչ-ոքի չի հետաքրքրում և ոչինչ չի բացահայտում: Երբ ես երեխա էի, մի հրաշալի ընկեր ունեի: Նա օրինակելի ու խիստ կրթված տղա էր: Այսօր այդ նույն տղան 15 տարվա բանտարկության է դատապարտված: Ի՞նչը կարող է ավելի լավ բացատրել մեր մանկությունը: Ոմանք գտնում են, որ ես հուսահատված մարդ եմ: Դա սխալ է: Ես չափազանց շատ եմ սիրում կյանքն ու մարդկանց, որպեսզի ինչ-որ բանից հուսահատվեմ: Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ: Երկար տարիներ տքնելուց հետո (համարյա իմ ամբողջ երիտասարդությունը), ես եկա այն եզրակացության, որ կյանքում ոչնչի չեմ կարող հասնել: Ու հանկարծ մի օր, նույն հասարակության առջև, նույն երգերով, նույն կոստյումով, նույն գլխով, նույն ձայնով ես փայլուն հաջողության հասա, այն էլ այնտեղ, որտեղ մի օր առաջ ինձ սուլել էին: Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է անհանգիստ չլինել: Ինչպե՞ս կարելի է հավատալ ինքն իրեն ու չվախենալ ապագայից: Ես ինձ չափազանց շատ եմ վարժեցրել բարեկեցիկ կյանքի ու վախենում եմ, որ չկարողանամ ապրել այնպես, ինչպես ապրում էի նախկինում, այսինքն՝ գիշերը: Սակայն, պետք է ասեմ, որ փող չեմ սիրում և երբեք չեմ սիրել… Ինձ թվում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում: Մի մասը դրամ կուտակելով հարստանում է, իսկ մյուսը երբեք չի հարստանում: Ես երկրորդ խմբին եմ պատկանում: Ինձ երբեք չի հաջողվել դրամ ծախսել հարուստի պես: Ես արել եմ նույն բանը, ինչ անում են մարդիկ, որոնք աշխատում են ողջ կյանքում, հանուն մի տնակի, փոքրիկ պարտեզի և մի համերաշխ ընտանիքի: Իմ ուղեղում, տնակը և փոքրիկ պարտեզը մոտավորապես զբաղեցնում էին երկու հազար մետր: Ինչո՞ւ անպայման երկու հազար: Չգիտեմ: Տնակը ուներ երեք սենյակ: Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ եսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձախողվել: Այդ շրջանում ես ոչինչ չունեի և ոչ էլ հայտնի էի: Ես՝ դեռ ես չէի: Առաջին հաջողությունը ավելի ուշ հասավ ու հենց այդ պահից ես ինձ զգացի մենակ, ամբողջովին մենակ: Մի կարծեք, որ ես լալիս եմ իմ բախտը: Ես ծեր ու լքված գայլ չեմ: Ես չեմ բողոքում կյանքից, որովհետև սիրում եմ զվարճանալ ու ծիծաղել, շրջապատվել իսկական, անկեղծ բարեկամներով: Եվ հետո, ես ունեմ իմ ընտանիքը, և դա շատ կարևոր է: Իմ ծնողները հիանալի մարդիկ են: Նրանք իմ նկատմամբ յուրատեսակ վերաբերմունք ունեն: Ես ճանաչում եմ երգիչների ծնողներ, որոնք իրենց զավակների մասին ասում են. «Նա անկրկնելի է, նա անհամեմատելի է, նա ամենամեծն է»: Մեր տանը ինձ երբեք, երբեք այդպիսի բան չեն ասում: Երբ ես ավարտում եմ համերգը, հայրս ասում է. «լավ էր»: Ու դրանով ամեն բան վերջանում է: Հետո խոսք է բացվում իր կեռասենիների, խաղողի վազերի և ուրիշ հարցերի մասին: Իմ հայրը մեծ երեխա է: Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Իմ հիշողության մեջ, ամենավաղ մանկությունից մինչև հիմա, նա ոչնչով չի փոխվել: Երբ ես փոքր էի, նա գիշերները հաճախ ուշ էր վերադառնում: Նա մտնում էր մանկական սենյակը, զարթնեցնում ինձ ու քրոջս ու նստեցնում դաշնամուրի առջև: Մենք երգում էինք, և այդպիսով նա ճանաչում էր մեզ՝ իր զավակներին: Որքան բարձր էր հնչում մեր ձայնը, այնքան նա իրեն երջանիկ էր զգում: Եթե դուք աշխարհի ամենահարուստ մարդու մորը հարցնեք. «Ձեզ զարմանալի չի՞ թվում, որ ձեր որդին այդքան հարստություն է դիզել», վստահ եմ, որ նա կպատասխանի. «Ոչ, ես դրանում համոզված էի»: Միշտ նույն ձևով էլ իմ ծնողները համոզված էին իմ հաջողությանը: Ես նրանց համար ստեղծել եմ քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններ, բայց նրանք թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանք ընդունակ են ապրելու ամենանեղ պայմաններում, միայն թե մենք նրանց կողքին լինենք: Իսկ մենք այնքա՜ն քիչ ենք նրանց հետ լինում: Բայց նրանք երբեք բարձրաձայն չեն ասում այդ մասին, մեզ ոչինչ չեն պարտադրում: Երբ մայրս հիվանդ էր լինում, ինձ չէին հայտնում, որպեսզի չընդհատեմ իմ աշխատանքը: Նրանք գիտեին, որ ես հազարավոր մղոններ կկտրեմ, թեկուզ մի գիշեր նրա կողքին լինելու համար: Միայն երկար ժամանակ անց հայրս ասում էր. «Գիտե՞ս, մայրդ հիվանդ էր, ծանր հիվանդ»: Հոր պատկերացումով երգիչը նույնն է, ինչ ծովայինը ծովում: Ինչ էլ լինի, չպետք է նրա ետևից ուղղաթիռ ուղարկել: Պետք է սպասել, մինչև նավը խարիսխ գցի նավահանգստում: Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն, որպեսզի ինձ պատմեն իրենց հոգսերը: Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը: Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով: Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապրեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին: Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր: Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի… Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը: Եu երբեք չեմ հանդիպել կնոջ իդեալին: Նույնիսկ չեմ պատկերացնում այն: Եվ ընդհանրապես, կարե՞լի է արդյոք իդեալը պատկերացնել: Այն գոյություն ունի մեկի հայացքում, մյուսի շարժուձևի, երրորդի սեղան պատրաստելու մեջ: Ինձ համար դժվար է իդեալական կին գտնել նաև այն պատճառով, որ ես բազմաթիվ թերություններ ունեմ: Առաջինը, որը ինձ ամենից շատ էր մտատանջում, իմ երիտասարդական տարիների անտանելի բնավորությունն էր: 20 տարեկանում ես չէի կարողանում երկար ժամանակ ընկերություն անել մեկի հետ: Ես կոպտում էի աջ ու ձախ, վիրավորում բոլորին: Ես ինձ համարում էի տգեղ ու անճոռնի, որովհետև քթիս վրա մի մեծ սապատ կար: Ի վերջո, ես վիրահատեցի այն, ու դեմքս սկսեց ժպտալ: Բացի դրանից սարսափելի աղքատ էր իմ բառապաշարը: Երբ ինձ որևէ բան էին ասում, որ չէի կարողանում հասկանալ, կատաղությամբ էի լցվում: Ես լռում էի ու ամբողջ էությամբ ատում այն մարդուն, որի ասածը չէի հասկացել: Նա ինձ թվում էր հիմար, մանրախնդիր, անհետաքրքիր… Բայց հետո, տուն դառնալուն պես, ես բացում էի բառարանը ու անգիր անում անծանոթ բառի բացատրությունը: Այդպես, բառարանի և քթիս վիրահատման շնորհիվ իմ առաջին երկու թերությունները վերացան: Բայց դրանք երկրորդական, անվնաս թերություններ էին: Դժբախտաբար ես ունեմ ուրիշ, շատ ավելի անտրամաբանական թերություններ: Ես եսասեր եմ, սարսափելի եսասեր: Իմ աշխատանքը ինձ ստիպում է այդպիսին լինել: Եվ հետո ես չեմ կարողանում սեր բացատրել, ահա ամենամեծ անհեթեթությունը: Բոլոր կանայք, որոնք մոտենում են ինձ, կարծում են, քանի որ ես սիրային երգեր եմ գրում, նրանց ասելու եմ չտեսնված-չլսված բառեր: Նույնը պատահում է նաև ծաղրածուի հետ: Մարդկանց թվում է, որ նա առավոտից մինչև գիշեր, լաց լինելու աստիճան ծիծաղեցնում է իր կնոջը: Բայց այդպիսի բան չկա, հնարավոր չէ: Երբ ես տուն եմ վերադառնում, ուզում եմ ուրախ լինել այնքան, որքան կարող եմ: Եվ չեմ մտածում, որ ողջ օրը հարկավոր է սիրային խոսքեր շշնջալ, իմանալու համար, որ սիրում և սիրվում ես: Ինձ թվում է, որ կինը ինքը պետք է կարողանա գտնել իրեն իմ սիրո երգերում՝ փոքրիկ բացատրությունների և ջերմ խոսքերի մեջ: «Ես սիրում եմ քեզ, այնպես, ինչպես կաս» երգը գրել եմ իմ կնոջ՝ Էվելինի մասին: Կրկներգում ասված է՝ «Դու շատ գեղեցիկ չես, բայց ես քեզ սիրում եմ այդպես»: Միայն այս խոսքերը Էվելինին չեն վերաբերում: Նա այնքա՜ն գեղեցիկ էր: Էվելինը հաճախ ինձ կոչում էր ուռճացած, անիրական անուններով, որոնք ծիծաղեցնում էին ընկերներիս: Եվ ես երգ գրեցի այդ մասին: Այդպես էր արտահայտվում իմ սերը: Էվելինը գիտեր դա: Բայց հասնում է մի պահ, որ ես ոչ մի բառ չեմ կարողանում գտնել այն կնոջ համար, որին անգամ կյանքս կտայի: Նա այլևս չի ներշնչում ինձ: Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ… Դրա համար ես փնտրում եմ այն կնոջը, որ կկարողանա ինձ ներշնչել երկար տարիներ: Չգիտեմ, ինձ կհաջողվի՞ արդյոք դա: Ես չեմ ուզում մտածել, որ սերը պատրանք է: Եթե այդ այդպես լիներ, անիմաստ կլիներ կյանքում բարի ու մաքուր լինելը: Աշխարհում կիշխեր անճաշակությունը, ստորությունը, սպանությունը, թալանը: Սերը կրոնի պես է: Հենց այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ: Հասարակությանը հաճախ թվում է, որ ես ապրում եմ այն բոլոր զգացումները, ինչ արտահայտում եմ իմ երգերում: Եթե ես ապրած լինեի այդ բոլորը, ապա հիմա իմ մազերը սպիտակած կլինեին, իսկ ես ծեր, շատ ծեր կլինեի: Ես միայն փորձում եմ մարմնավորել իմ հերոսներին: Ես արտահայտում եմ ոչ թե իմ, այլ նրանց հուզող հարցերը: Ես ապրում, սիրում, տխրում եմ նրանց հետ, դառնում նրանց էությունը: շարունակությունը` այստեղ
Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»