Փառահեղ անցյալ ունենալ չի նշանակում, որ պետք է ապրենք անցյալով'աչք փակել ներկա իրավիճակի վրա: Հայերս շատ ենք սիրում հպարտանալ մեր փառահեղ անցյալով, միշտ ասել, որ Ծովից Ծով Հայաստան ենք ունեցել: Վերջինս ասելուց հետո բաժանվում ենք երկու մասի. ոմանք սկսում են ապրել անցյալում, ոմանք'չարամտորեն սկսում են խոսել ներկա իրավիճակից, որ բա տեսեք ում է պետք անցյալը, որ հիմա պուլպուլակից պուլպուլակ է Հայաստանը: Պետք չէ տրվել ծայրահեղությունների. Պետք է հիշել փառահեղ անցյալը, նայել ներկային և ձգտել փառահեղ ապագայի, որի հիմքը դրվեց ազատագրված Արցախում:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը