ՖԲ-յան ընկերներիս.
Ս/թ փետրվարի 12-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ հայտարարվեց,որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից,անցել է ուղիղ մեկ ամիս: Նման կարգի իրադարձությունների վերաբերյալ շտապ կարծիք հայտնելը,որպես կանոն, եթե ոչ սխալ,ապա առնվազը լիարժեք չի կարող լինել: Հիմա,երբ կրքերը որոշ չափով հանդարտվեցին, փորձեմ պատասխանել ԲՀԿ-ին ուղղված,տարբեր զլմ-ներով ամեն օր հնչեցված մի քանի հարցադրում-մեղադրանքներին,որպես ԲՀԿ-ի միջին վիճակագրական ներկայացուցիչ.
1. ԲՀԿ-ին ամենաշատը մեղադրում են թիմային չլինելու մեջ, այն է` Գագիկ Ծառուկյանը գնաց, ԲՀԿ-ն քանդվեց.
պատասխան - այստեղ անբնական ոչինչ չկա,որովհետև ԲՀԿ-ի մեջ ամենամեծ թիմը Գագիկ Ծառուկյանինն էր,և բնական էր,որ այդ թիմը դուրս եկավ ԲՀԿ-ից:Սակայն տասնյակ հազարավոր քաղաքացիներ, երկրում ինչ-որ փոփոխությունների ակնկալիքով, դրական սպասումներով,մնացել են ԲՀԿ-ում: Նրանք պարզ հայ մարդիկ են,ձեզանից ոչ լավ, ոչ վատ, և պետք չի վիրավորել այս մարդկանց, ձեր հոդվածներում նրանց ոչ թիմային կամ գաղափարազուրկ անվանելով: Այնպես չի, որ մյուս կուսակցություններում գիտելիքահեն գաղափարներ են թևածում:Բոլորն էլ ունեն ծրագիր,որով ներկայանում են հանրությանը, ընտրություններում հաղթելու նպատակով:
2. ԲՀԿի-ն մեղադրում են իշխանությունից սնվելու,դրա շնորհիվ հզորանալու մեջ.
պատասխան-ցույց տվեք մի ազդեցիկ կուսակցություն,որը չի եղել իշխանության մեջ: Սա մերկապարանոց մեղադրանք է,և հանրությանը ապակողմնորոշելու նպատակ ունի:
3. ԲՀԿ-ն մեղադրում են,որ նա օգտվելով ընդդիմության ճգնաժամից, դարձավ նրա առաջնորդը. պատասխան - սա ավելի շատ գովասանք պետք է դիտել,քանի որ իր կարողությունները դրել է ընդդիմության հզորացման համար,ոչ թե օգտվել է իշխանության բարիքներից:
4. ԲՀԿ-ում ներկուսակցական կռիվներ են.
պատասխան - սա ևս բնական է,ստեղծվել է նոր իրավիճակ,երբ կազմակերպչական բարդ խնդիրներ են առաջացել,և ֆինանսական,և տեխնիկական,և մարդկային:ՈՒ օգնելու փոխարեն,շատերը չարախնդում և խանգարում են:Իհարկե դժվար է,բայց հաղթահարելի.........
Չեմ հավակնում վերին ճշմարտության դափնիներին,ավելի շատ ակնկալում եմ փոխըմբռնում և համագործակցություն.....
Որոշ հարցեր կքննարկենք առաջիկայում,շնորհակալություն:
Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը