Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Հայկական հեռուստատեսության 10 ամենաանտաղանդ ու վատ դերասանները (լուսանկարներ)

Lifestyle
Ordinaricus բլոգը գրում է. Մեր իրականության մեջ հայկական սերիալներն ի հայտ են գալիս սնկերի պես ու իրենց հետ բերում են «աստղիկների», որոնց կարճ ժամանակ անց ճանաչում է ողջ հանրապետությունը, թեև նրանք բացարձակապես զրկված են դերասանական տաղանդից, ու նրանց դերասան անվանելով՝ վիրավորում ես իրական դերասաններին։ Այսպիսով, ընտրել եմ 10 ամենախայտառակ դերասանական խաղը ցուցադրող սերիալային դերասաններին ու դերասանուհիներին։ 10. Շուշան Երիցյան Էս աղջիկը ֆենոմեն է։ Բան չունեմ ասելու, սիրուն կառուցվածք ունի ու ըստ շատերի կարծիքի՝ սիրուն դեմք (այլոց կարծիքով էլ՝ արհեստական, պլաստմասե գեղեցկության կենդանի մարմնավորում է), բայց մի՞թե դա բավական է դերասանուհի կոչվելու համար։ Բայց արի ու տես, որ մարդն էլ մոդել է, էլ Միսս պլաստմասե ինթռնեյշընըլ, իսկ վերջերս նաև իրեն սկսել է փորձել որպես սերիալային դերասան ու, բնականաբար, ինչպես և մնացած ոլորտներում՝ դերասանական արվեստում էլ Շուշանի պարագայում տեսնում ենք բացառապես կեղծ глянец: Գեղեցիկ ոտքեր ու ծիծիկներ ունենալն ինքին վատ բան չէ, բայց կինոինդուստրիայի միակ ճյուղը, որտեղ դրանք գլխավոր չափորոշիչներ են, միայն 18+ ֆիլմեր է նկարում։ 9. Սպարտակ Պատվականյան Լավ է, երբ դերասանը և՛ բարետես է, և՛ տաղանդավոր դերասանական գործում։ Բրեդ Փիթ, Լեոնարդո Դի Կապրիո, Քոլին Ֆարրել… Նրանք բոլորն էլ կարող են պարծենալ այդ երկու որակների առկայությամբ, իսկ Սպարտակ Պատվականյանը ո՛չ Փիթ է, ո՛չ Ֆարրել, ո՛չ էլ առավել ևս Դի Կապրիո՝ դերասանական խաղի առումով։ Ջղայինացած ու լացակումած դեմքով մերթընդմերթ տեսախցիկի առջև հայտնվելն ու ահավոր կեղծ կերպով էդ ամեն ինչը մատուցելը բնավ դեռ բավարար չէ դերասան կոչվելու համար։ Ուղղակի հերթական սմազլիվի դեմքը մեր հեռուստաէկրաններին, որը, չգիտես թե ինչու, վստահ է, որ ինքը թույն դերասան է։ 8. Էթերի Ոսկանյան Միակ բանը, որ Էթերիի մոտ լավ է ստացվում տեսախցիկի առջև, լացելն է, բայց եթե լավ լացելը արտիստի միակ հաղթական խաղաթուղթն է, ապա գուցե այդ արտիստը մտածի թաղումներին փողով լացողի կարիերայի մասին, որովհետև գեղեցիկ արցունքակալած մռութիկը դեռ արվեստ չէ, իսկ նման մռութիկ ունեցողը դեռ դերասան չէ։ Բացի դրանից, մոտս տպավորություն է, որ Էթերին անդադար նույն դերն է խաղում, և դա գալիս է նրանից, որ նա կերպարի մեջ չի մտնում ու ամեն նոր նախագծում խաղում է ինքն իրեն։ 7. Անուշկա Մարգարյան Եթե մի օր մրցույթ անցկացնեն, որի մասնակիցները պետք է սառած պասուց տոլմա ձևանան, ապա Անուշկան մրցակիցներ չի ունենա ու հավերժական չեմպիոն կլինի։ Ավելի սառն ու առանց էմոցիաների դերասանական խաղ ես դեռ չեմ տեսել։ Ամեն անգամ Անուշկային կադրում տեսնելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրան դրանից հինգ րոպե առաջ են փողոցում համոզել, որ մի երկու րոպե տեսախցիկի առջև կարդա այն տեքստը, որը ցույց են տալիս իրեն կադրից դուրս։ 6. Սոֆյա Պողոսյան Եվս մի «դերասանուհի», ում պարագայում միակ գործոնը, որի շնորհիվ նա դերեր է ստանում, գեղեցիկ ու ոչ ստանդարտ արտաքին տվյալներն են։ Բայց, հարգելիներս, ախր ինչքան էլ սերիալները հեռու լինեն արվեստ կոչվելուց, այնուամենայնիվ, այնտեղ դերասանական խաղի տեղ է մնում, իսկ Սոֆյա Պողոսյանն ու այդ որակի «դերասաններն» իրենց ներկայությամբ այդ ֆիլմը կամ էլ սերիալն ավելի են հեռացնում արվեստից, քանի որ գործընթացն ավելի շուտ դառնում է ինչ-որ մի գեղեցկադեմ մոդելի պորտֆոլիոյի նկարահանում, քան բեմական արվեստ։ 5. Ժաննա Բուտուլյան Եվս մի «բեմի վարպետ», ով մտնում է այն կատեգորիայի մեջ, որտեղ «շտամպովկա» արած դերասաններն ու դերասանուհիներն են։ Պարզապես Բուտուլյանն ունի իր «ձեռագիրը». էս աղջիկը նենց ա մտել իր դերի մեջ, կամ էլ իրեն նենց են մտցրել դերի մեջ, որ չի էլ կարողանում դրա տակից դուրս գալ։ Մեծ հաշվով, Բուտուլյանի մոտ չեն նկատվում կերպարային ոչ մի փոփոխություններ թե՛ տեսախցիկը միացնելուց, թե այն անջատելուց հետո։ Աղջիկն ուղղակի մնացել է Շեքսպիրի «Կյանքը թատրոն է» կարգախոսի տակ, բայց նա այնքան վատ է խաղում թե՛ կյանքում, թե՛ կադրում, որ եթե Ստանիսլավսկին ողջ լիներ, ինքնասպանություն կգործեր հավատն իսպառ կորցնելուց։ 4. Նիկոլայ Եղիազարյան Դիանա Գրիգորյանին կարելի է ներել գրեթե ամեն ինչ, բացի Նիկոլայ Եղիազարյանին ասպարեզ բերելու փաստից… Նորագավիթի վուլկանացման կետի խարիզմայով սույն կերպարն արդեն 6 տարի է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկում դերասանական արվեստը, ու միևնույն է՝ նրան ավելի եռանդով են կանչում սերիալներում նկարահանվելու։ Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան էկրանին և լսում եմ նրա՝ մուննաթախառը ինտոնացիայով արտաբերված ֆրազերը, մոտս բուռն ցանկություն է առաջանում հեռուստացույցը պայթեցնելու։ 3. Անի Երանյան Անի Երանյանն աչքի է ընկնում իր ինքնատիպ գեղեցկությամբ, և դա ոչ ոք չի կարող վիճարկել։ Անին նաև ամենամեծ պահանջարկ վայելող սերիալային դերասանուհիներից է, ու դա էլ աներկբա փաստ է։ Սակայն բացատրեք ինձ, խնդրեմ, թե ինչո՞ւ է այս գեղեցիկ աղջիկն իր բոլոր դերերում լրիվ նույնը։ Դերասանական արվեստը ենթադրում է տարբեր «դիմակների» հմուտ կրում, իսկ երբ ես լսում եմ Անի Երանյան անունը, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռուանդայի ցեղասպանությունը դատապարտող հայացքով, տխուր ու լռակյաց Անիի կերպարը, որովհետև հենց դա էլ մենք տեսնում ենք նրա դերասանական խաղի 90 տոկոսում։ 2. Լիկա Սալմանյան Ինչ խոսք, ուկրաինական գենն իր դրական ազդեցությունն ունեցել է այս աղջկա արտաքին տվյալների հարցում։ Ինչ խոսք, Սալմանյանի գեղեցիկ արտաքինի գլխավոր բաղադրիչներն են նրա մեծ աչքերն ու հաստ շրթունքները, բայց երբ գեղեցիկ աչքերով ու հաստ շրթունքներով մարդուն թվում է, որ հատկապես համր տեսարաններում աչքերը կկոցելն ու ցինգայով հիվանդի պես շրթունքները ջղաձգելն ավելի տպավորիչ են դարձնում խաղը, դա նշանակում է, որ մարդը մի այլ կարգի հեռու է թատերական արվեստից ու դերասանությունից։ 1. Արսեն Լևոնյան Այն, որ Արսեն Լևոնյանը հանդիսանում է Խորեն Աբրահամյանի թոռն ու Խորեն Լևոնյանի եղբայրը, հպարտանալու առիթ է Արսենի համար, բայց իսկական պատուհաս է դարձել նրա դերասանական կարիերայում, որովհետև նա կադրում գտնվելիս ոչ մի վայրկյան չի դադարում նրանց նմանակելու փորձերը, և արդյունքում ստացվում է կատարյալ անհեթեթություն։ Արսենը պետք է հասկանա, որ եթե իր պապը հանճարեղ դերասան էր, իսկ եղբայրը՝ լավ դերասան, ապա դա ամենևին չի նշանակում, որ ինքն անպայմանորեն դերասանական ջիղ պետք է ունենա, ու առավել ևս չի նշանակում, որ նա երբևիցե դրական արդյունքի կհասնի՝ չստեղծելով իր ամպլուան, այլ նմանակելով իր մեծանուն հարազատներին։ Բացի անտաղանդ դերասանական խաղից, այս տղային ներգրավում են այնպիսի դերերում, ու նա հանդես է գալիս այնպիսի կերպարներում, որոնք բացարձակապես չեն խոսում իր հետ։ Պարզ օրինակ բերեմ. առնվազն քմծիծաղ է առաջացնում, երբ գողական դաջվածքներով պատած ձեռքերով մեկը կադրում մեկ էլ փորձում է ոսկեղենիկ հայերենով ու սոփեստի տոնայնությամբ ինչ-որ դրվագներ մատուցել մեզ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Արսենը դերասանական ցեխի ամենամեծ թյուրիմացությունն է։
Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»