Ереван, 09.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քիմ Քարդաշյանի հետ հանդիպման ձախողումը և Գավառի պետական համալսարանը չավարտելը ինչ ողբերգական հետևանքներ ունեցան Մերի Մակարյանի համար

Блог

Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ-ը գրում է.

Վերջերս նայում էի «6-րդ զգայարան» հաղորդումը։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր հաղորդում է, ու թեև ես հստակ գիտակցում եմ, որ օկուլտիզմը խաբեություն է, ու այս ամենը՝ շոու, այնուամենայնիվ, այս հաղորդումը դուրս գալիս է, որովհետև շոուբիզնեսյան աստղերին կարողանում ենք ակնդրել յուրահատուկ անկյան տակ, և այս հաղորդման մեջ նրանք բացվում են այնպես, ինչպես չեն բացվում ոչ մի հարցազրույցի ու շոուի ժամանակ։ Սակայն մի բան կա, որ ինձ պարբերաբար շեղում է նշածս առավելությունն ըմբոշխնելուց, և այդ շեղող հանգամանքի անունն է Մերի Մակարյան։ Մերին այնպես է վարում հաղորդումը, որ շոուն դիտելու ողջ ընթացքում ինձ չէր լքում այն զգացողությունը, որ էս աղջիկը մինչև հիմա տեղյակ չի, որ «Դժվար ապրուստը» վաղուց վերջացել է, ու ինքը կարող է դուրս գալ «стерва»-ի ամպլուայից ու դադարի դավադիր կնոջ իմիջ կերտել։ Ես փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւմ է սրա պատճառը, քննարկում էի ոլորտի գիտակ մարդկանց հետ, ու գիտե՞ք՝ գրեթե միահամուռ ինձ ինչ ասվեց։ Ահա թե ինչում է խնդիրը. Մերին իհարկե քաջատեղյակ է, որ «Դժվար ապրուստը» վերջացել է, և «6-րդ զգայարանը» սերիալ չէ, որտեղ ինքը վատ կնոջ դեր է խաղում, իսկ այդ «стервозность»-ն ու բացասական էներգետիկան, որ պարուրում է Մերիին, ոչ թե նրանից է, որ նա խաղում է, այլ նրանից է, որ նա հենց իրականում է այդպիսին։ Իսկ այդ չարության ու նեգատիվի պատճառը հանկարծահաս փառքն ու նույնքան հանկարծահաս փառքի կորուստն է՝ համեմված տարբեր անձնական որակներով ու ձախողակ մարդուն հատուկ բարդույթներով։ Ու իրոք, Մերի Մակարյանն, ի թիվս բազմաթիվ խնդիրների, ունի շատ լուրջ մի խնդիր. չնայած նրան, որ կյանքն այս աղջկան բազմաթիվ շանսեր ընձեռեց, Մերին այդպես էլ մնաց հարսանիք վարողի մակարդակի վրա ու չաճեց։ Հարսանիք վարող լինելն ինքնին վատ ու ամոթալի բան չէ, բայց վատ է, երբ հարսանիք վարողը համարում է, որ ինքը տաղանդավոր հաղորդավարուհի ու վաստակաշատ դերասան է։ Սակայն արի ու այս մի հարսանիք վարողին բացատրի, որ թեև իր կարիերայի տեսանկյունից իսկական ջեքփոթ էր հանդիսությունների սրահներից անցում կատարել նկարահանման հրապարակ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դա գլոբալ նշանակության իրադարձություն էր հայկական շոու բիզնեսի, հեռուստատեսության ու առավել ևս՝ մշակույթի առումով։ Հեռուստադիտողն անկեղծորեն ատում էր Մերիի պերսոնաժին, իսկ Մերիի կոլեգաներն ատում էին հենց Մերիին, ով իրեն պահում էր մարդկանց հետ այնպես, ասես Էդիտ Պիաֆի, Մերիլին Մոնրոյի ու Լարրի Քինգի խառնուրդը լինի, և վայն եկել ու տարել էր ցանկացած մեկին, ով փորձում էր այս կամ այն կերպ հակադրվել Մերիին։ Արդյունքը հայտնի է. լարված հարաբերություններ Շուշաննա Թովմասյանի ու նրա երկրպագուների հետ, հետո Միհրան Ծառուկյանի ու նրա երկրպագուների հետ, հետո «Ֆուլ Հաուս»-ում դեր չստանալ… Անհաջողությունները դարձան Մերիի մշտական ուղեկիցը, բայց նա շարունակում էր համառել ու իրան մեգատաղանդավոր սուպերաստղ երևակայել։ Ինչևիցե, չեմ ուզում սևեռվել այդ պատմությունների վրա, որովհետև թեև այս ամենը մեծապես նպաստել է Մերիի այսօրվա բացասական ամպլուային, այդ ամպլուայի վրա ոչ պակաս, եթե չասենք ավելի շատ, ազդում են զուտ ներքին գործոններ, որոնք արդեն բացառապես Մերիի հետ են կապված։ Մերի Մակարյանն իր իրական դեմքն ավելի տեսանելի դարձրեց, երբ հիրավի աբսուրդային միկրոարշավ էր ծավալել, որի ժամանակ իր մոտ կանգնած աղբյուրներն ալիք էին բարձրացնում, որ նա խիստ նման է Քիմ Քարդաշյանին, իսկ հետո ինքը հարցազրույցներում մեղմիկ հաստատում էր, որ այո՛, իրենք նման են, բայց ինքը չի նմանակում։ Ու այս ամենի միակ նպատակը մեկն էր. հիմա էլ Մերին ուզում էր ինքնահաստատվել՝ Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելով ու այդ կերպ աստղայնությունը մի նոր «բարձրունքի» հասցնելով։ Արդյունքը հայտնի է. կրկին ֆիասկո… Անցնենք առաջ։ Երբևիցէ նկատե՞լ եք, թե ինչ մոլուցքի աստիճան հասնող ցանկություն ունի Մերին՝ լինելու ուշադրության կենտրոնում ու խիստ զարգացած, խիստ խելացի ու խիստ գրագետ թվալու։ Այս առումով Մերին իսկական բենեֆիս ցուցադրեց Նազենի Հովհաննիսյանի «Մարդկային գործոնում», որտեղ իդեալական տղամարդուն վերաբերող միանգամայն բուտաֆորիկ թեման փորձեց վեր ածել մեկ արտիստի շոուի։ Ու դա այդքան վատ չէր լինի, եթե Մերին, բացի ուշադրության կենտրոնում լինելու տենչանքից, ունենար էլեմենտար գիտելիքների բազա ու ինչո՞ւ ոչ նաև տակտի և չափի զգացողություն։ Ողջ հաղորդման ընթացքում այդպես էլ չես լսի գոնե մեկ հոդաբաշխ միտք։ Բոլոր արտաբերված մտքերը բզկտված են ու հաճախ իրարամերժ, իսկ ինչ-որ մի պահ հասկանալի է դառնում, որ Մերին անգամ հստակ չի էլ հասկանում, թե օրինակ ինչ ասել է՝ «Պլատոնական զգացողություններ»։ Ընդհանրապես, այս հաղորդման Մերին իրեն պահում էր մի մարդու պես, ով 10 հատ «կուլտուրական» բառ գիտեր, որոնք տարբեր հերթականությամբ փորձում էր կապել իրար հետ ու Մարիանյան անդունդի պես խորը մտքեր ձոնել այս աշխարհին… Չստացվեց, նորից ֆիասկո։ Ու չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի որ եթե մարդը 3 փորձից չի կարողանում ավարտել Գավառի պետական համալսարանը, դա արդեն իսկ խոսում է, որ նրա ինտելեկտուալ բագաժը, մեղմ ասած, ծանր չէ։ Դե ինչ, այսքանից հետո, մնում է վերադառնալ այս գրառման հիմնահարցին. ինչո՞ւ Մերի Մակարյանը դուրս չի գալիս «стерва»-ի դերից։ Պատասխանն առավել քան ակնառու է. Մերիի մարդկային տեսակն է այդպիսին, ու դա դեր չէ, որպեսզի նա դուրս գա դրանից։ Վստահեցնում եմ ձեզ, եթե նա անգամ վարի «Բարի գիշեր, երեխաներ» կամ էլ «Հեռուստախոհանոց» հաղորդումը, նա էլի լինելու է այսպիսին, որովհետև նա չարացած, բարդույթավորված, աստղային հիվանդությամբ վարակված, քաղքենիական դրսևորումներով հագեցած վարքով մարդ է, ով ինքնահաստատման սուր կարիք ունի, որը միայն ավելի է սրվում մարող «փառքի» և իրար հետևող ձախողումների պատճառով։
«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»