Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնություն: Այսուհետ պարբերաբար «Օրվա փաստը» խորագրի ներքո ձեզ կներկայացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների ոլորտային ինֆոգրաֆիկաներ:
Ներկայացնում ենք այսօրվա ինֆոգրաֆիկան, այս անգամ թեքահարթակների վերաբերյալ։
2013-2014թթ. Երևան քաղաքում կառուցվել է 1345 թեքահարթակ։