Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայկական էստրադայի 10 ամենավատ ու ապաշնորհ երգիչները (լուսանկարներ)

Ordinaricus-ը գրում է.

Այս անգամ էլ որոշեցի առանձնացնել մեր շոու բիզնեսի 10 ամենավատ, անտաղանդ ու ապաշնորհ երգչակներին, ովքեր ազդում են մեր նյարդերի վրա կամ իրենց անտաղանդ հոլովակներով, կամ բաղաձայն կատարումներով, կամ թուրքա-արաբական կլկլոցներով, կամ գավառական չտեսությամբ, կամ էլ միաժամանակ այս ամենով։ Եվ այսպես… 10. Նարեկ Մակարյան Ռուսերենով Նարեկի իմիջը կարելի է բնութագրել որպես Դավիթ Բիսբալ – кавказской национальности, որովհետև այս տղային իրոք տարել ա իսպանական մաչոյի ամպլուան։ Տարել ա ու հետ չի բերել։ Դրա համար էլ Նարեկը բեմում ու հոլովակներում միշտ հայտնվում է 80-ականներին հրատարակվող ռոմանտիկ գրականության կազմերի վրա պատկերված մաչոյի կերպարում ու… Ու այդքանով վերջանում է հետաքրքրությունը, որովհետև բացարձակ միջակություն է թե՛ նրա ռեպերտուարը, թե՛ վոկալային տվյալները։ 9. Ջոնի Կարապետյան Էժանագին պոնտեր։ Ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում Ձեզ մոտ այս բառակապակցությունը։ Անձամբ ինձ մոտ միանգամից առաջ է գալիս Ջոնիի կերպարը, որովհետև էս տղայի բոլոր հոլովակները հագեցած են տարբեր հնացած պոնտերով։ Ճիշտն ասած, չեմ ուզում ամեն տեղ արևային ակնոց կրելու փաստի վրա սևեռվել, որովհետև կարող է հետո պարզվի, որ այդ կերպ ինչ-որ արատ է թաքցվում, փոխարենը, կարող եմ ասել, որ Ջոնին որդեգրել է ինչ-որ «պոռճի» կերպար ու մատուցում է այնպիսի որակի երաժշտություն, որ հազիվ էդ «պոռճերն» ու պոռճասերները գնահատեն։ Դե հոլովակներում էլ՝ Ռոլս-Ռոյսներ, շքեղություն, սեքսուալ աղջիկներ… Ու այդ ամենը՝ Ռոսիայի գետնանցման տակ լսվող երաժշտության մակարդակի ինչ-որ կոմպոզիցիայի ֆոնին։ 8. Նարեկ (Մեծ Հայք) Հայաստանի ամենաչստացված ու նույն կետի վրա դոփող ռեփեր Նարեկն էդպես էլ մնաց 2005 թվի մեջ։ Ոչ մի թարմություն, ոչ մի օրիգինալություն, իսկ էս վերջի կատարումներում նենց գաղջ ու դեպրեսիվ ա ռեպը կարդում, ասես որոշել ա ստանձնել թոշակի անցած ռեփերների միության պատասխանատու քարտուղարի կոչումը։ Էս էլ մի կողմ, թաղում ինչքան մալալետկա կուռաժիտ լինող կա, հավաքել ա գլխին ու իբր իրա «Հայ թիմն» ա սարքել։ Ու ինչպես մնացած պարագաներում՝ ոչ մի լավ բան չի ստացվել դրանից։ 7. Թաթուլ 1 Թաթուլին կարելի է կոչել հայկական մշակույթի ապոկալիպսիսի ձիավոր։ Այս մարդը պատասխանատու է Հայաստանի ու հայկական թրքացման մեջ, որովհետև որքան էլ իրեն արդարացնեն, թե մարդիկ ուզում են, ձգտում են, ու պահանջարկ կա, փաստը մնում է փաստ. Թաթուլը թուրքական երգերի հայերեն տարբերակներ է կատարում, մուղամով բռնաբարում է մեր գիտակցությունը, իսկ եթե իր երգած երգը թուրքական չէ, ինքն անպայման այն դարձնում է այդպիսին՝ մինարեթի մուեձինին հարիր կլկլոցներ մտցնելով ցանկացած երգի մեջ։ 6. Գուրգեն Դաբաղյան Փոքր ժամանակ նրան կոչում էին «Հայ երգի փոքրիկ իշխան», ու այդպես էլ կար, հետո Գուրգենը մեծացավ, նրա ձայնը փոխվեց, ու նա ժամանակավոր դադար վերցրեց իր գործունեությունում։ Հետո վերադարձավ։ Վերադարձավ՝ գիտակցելով, որ ինքն այլևս փոքրիկ չէ, բայց Գուրգենն ուզում էր մնալ իշխան։ Սկզբում նա աշուղական երգի գծով էր գնում, բայց մի օր էլ որոշեց, որ իշխանն էլ է իր համար քիչ, ու նա ուզում է դառնալ փոփ-արքայազն, Արամեատիպ ինչ-որ բան։ Արդյունքը տխուր էր, որովհետև ռեպերտուարի փոփոխության արդյունքում Դաբաղյանը լավ աշուղական երգ կատարողից վերածվեց վատ պապսա երգողի։ 5. Արտաշ Ասատրյան Ասում են՝ Արտաշը շատ բարի ու մարդամոտ տղա է։ Չեմ էլ պատրաստվում կասկածի տակ առնել դա։ Ասում են՝ Արամ Ասատրյանը հիանալի երգիչ էր ու գուսան։ Ճաշակի հարց է, բայց էլի չեմ վիճի։ Սակայն Ասատրյանների գերդաստանը նավթային մագնատների ընտանիք է հիշեցնում, այն տարբերությամբ, որ եթե նավթային մագնատները սերնդեսերունդ նույն նավթահանքերից նավթ են արդյունահանում ու վաճառում, ապա Ասատրյանների ընտանիքի գրեթե բոլոր արական ներկայացուցիչներն ու իգական սեռի որոշ ներկայացուցիչներ արդյունահանում ու վաճառում են արամասատրյանիզմի մեջ տեղավորվող երգեր (թող ինձ ներեն երաժիշտներն ու երգահանները սրա համար): Հետո, կներեք իհարկե, բայց 21-րդ դարն է, ու արտիստը պետք է մի քիչ իրեն հետևի, այդ թվում նաև իր արտաքին տեսքին ու կոմպլեկցիային, թե չէ կարող է ստացվել այնպես, ինչպես Արտաշի պարագայում է, ում ամեն անգամ բեմում տեսնելիս ես ակամայից սպասում եմ, որ հեսա սկսելու ա «Տուր ինձ քո քյաբաբը, տուր ինձ» տիպի խոհանոցային ռեպերտուար կատարել։ 4. Միհրան Ծառուկյան Ես գիտեմ, որ, սա գրելով, դառնում եմ հազարավոր 13-15 տարեկան դեռահաս աղջիկների աչքի փուշը, բայց, սիրելիներս, Միհրան Ծառուկյանը որքան բարետես տղա է, կրկնակի այդքան անտաղանդ երգիչ ու երաժիշտ է։ Հասկանո՞ւմ եք, Դուք կարող եք լինել նոր Ապոլլոն, բայց եթե երգում եք միանման, անբովանդակ ու ռաբիզաբույր երգեր, պարում եք փայտ կուլ տվածի պես, ու արդյունքում Ձեր քլխավոր հաղթաթուղթն արտաքինն է, ապա դա նշանակում է, որ Դուք մոդել եք, ում ձեռքը միկրոֆոն է ընկել։ Կընդունեք սա, թե ոչ՝ Ձեր գործն է, բայց, ըստ իս, Միհրան Ծառուկյանը՝ որպես երգիչ, կատարյալ թյուրիմացություն է։ 3. Վաչե Ամարյան Նա հայկական էստրադա ներխուժեց իր թանկարժեք երաժշտական հոլովակներով, ֆեն հիշեցնող ոսկեջրած բարձրախոսով, խայտառակ վատ ռուսերենով ու տափակագույն երգերով։ Ինձ համար մինչ օրս էլ առեղծված է, թե ով ու հանուն ինչի է նման ագրեսիվ ռասկռուտկա անում ոսկե ֆեների տիրակալին, բայց, փաստացի, դա արվում է ու իրոք արվում է մեծ թափով։ Ժողովուրդ, էստեղ երգիչ չկա, Վաչե Ամարյան պերսոնաժն իր մեջ մարմնավորում է այն ամենը, ինչը բացառում է լավ երգիչ լինելը, բայց քանի որ մեր հանրության կողմից ձևավորվող պահանջարկը խիստ ցածրորակ է լինում հաճախ, Վաչե Ամարյանների մուտքը մեր էստրադա շռնդալից հաջողությամբ է պսակվում։ 2. Հայկ Կասպարով Եթե այս տղան իր երգեցողության ու ճաշակի զարգացման վրա ծախսեր մեկ տասներորդն այն ժամանակի, որը նա ծախսում է իր մազերի քյանքյուլը սարքելու ու պռոշներով ռուլոնատիպ մանիպուլյացիաներ անելու համար, ապա… Չէ, նա ավելի լավ երգիչ չէր դառնա, որովհետև դա պարզապես անհնար է, քանի որ Հայկն ու երգարվեստն իրարից հեռու են լուսատարիներով… Բայց փոխարենը, հույս կար, որ ինքը կգիտակցեր, որ երգիչ լինելն իրա բանը չի, ու մի այլ գործ կճարեր։ Սակայն ավաղ, Հայկ Կասպարովի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իր քյանքյուլը՝ դրանից բխող բոլոր այն բացասական հետևանքներով, որոնք սպառնում են մեր լսողական ու տեսողական համակարգին։ 1. Վարդան Սարգսյան Ես կասկածում եմ, որ աշխարհի վերջ գուժող նշաններից մեկը հենց Վարդան Սարգսյանի մուտքն էր հայկական շոու բիզնես։ Սա ոչ թե վատ գաղափար էր, այլ մարդածին կատակլիզմ։ Վարդանն ունի այն ամենը, ինչ կարող է սուր հակակրանք հարուցել մարդու և առավել ևս արտիստի անձի շուրջ։ Բացի նրանից, որ սա էլ քյանքյուլների մեծ սիրահար է, բացի նրանից, որ իմիջային նրա լուծումները կարելի է կոչել «Իմ սֆաթը դմբուզի է կարոտ», բացի նրանից, որ իրա երգերն այնքան վատն են, որ կոմայգու կոնտինգենտի գլխավոր հիթերի մեջ են մտնում, էս տղան համառորեն չի ուզում հեռանալ ու պարբերաբար ծագում ա իր նման շոուբիզնեսյան բրածոների ծնունդներին և տարատեսակ էժանագին էստրադային միջոցառումներին։ Վար-դան, հեռացի՛ր, Վար-դան, հեռացի՛ր։
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри